Բաժիններ՝

«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը 2019 թվականից վերստին կանցկացվի Լոս-Անջելեսում

«Գրեմմի» ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակի հանձնման արարողությունը 2019 թվականից վերստին կանցկացվի Լոս-Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Այդ մասին ասված է Արվեստների եւ ձայնագրման տեխնիկայի ամերիկյան ազգային ակադեմիայի տարածած հայտարարության մեջ:

Հաջորդ տարի միջոցառումը, ինչպես որ պլանավորված է, կկայանա Նյու Յորքի Madison Square Garden բեմում: Դա առաջին անգամ է տեղի ունենում 2003 թվականից ի վեր: Սակայն, ինչպես նշել են Ակադեմիայում, 2019 թվականից մրցանակաբաշխությունը վերստին կանցկացվի Լոս-Անջելեսի Staples Center սրահում: Ակադեմիան AEG ընկերության հետ, որը Staples Center-ի օպերատորն է, պարտավորագիր է կնքել չորս տարով: Դա նշանակում է, որ շոուն Լոս Անջելեսում կանցկացվի մինչեւ 2022 թվականը՝ պարտավորագրի հնարավոր երկարացմամբ:

Այս տարվա մայիսին հայտարարվել էր, որ հաջորդ տարի մրցանակաբաշխությունը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի Նյու Յորքում: ԶԼՄ-ները նշում էին, որ միջոցառման տեղափոխման մասին որոշումն ընդունվել է հատկապես մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի ջանքերի շնորհիվ: Ինչպես սպասվում է, Madison Square Garden բեմում «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը քաղաքի բյուջեին կբերի մոտավորապես 200 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս