
Վան Գոգի կտավը Christie՚s-ի աճուրդում կդրվի 50 մլն դոլարով

Իմպրեսիոնիստ եւ աբստրակցիոնիստ նկարիչների գործերը, որոնց արժեքը գնահատվում է մլն դոլար, նոյեմբերի 13-ին վաճառքի կհանվեն Christie՚s-ի աճուրդային տան կողմից: Ինչպես հայտնել է նրա մամուլի ծառայությունը, անտարակույս, հավաքորդների առավել մեծ հետաքրքրությունն է առաջացնում Վինսենթ վան Գոգի «Հերկված դաշտը եւ հերկվորը: Սեն Ռեմի» կտավը: Այն նախապես գնահատել են 50 մլն դոլար:
Վան Գոգն այդ կտավն ստեղծել է՝ գտնվելով Սեն Ռեմի դե Պրովանսի հոգեբուժարանում՝ Առլից ոչ հեռու, որտեղ նա վեճ է ունեցել Պոլ Գոգենի հետ, որից հետո Վան Գոգը կտրել է իր ականջի բլթակը: Կտավի վրա նա պատկերել է իր հիվանդասենյակի պատուհանից բացվող տեսարանը, որտեղ նա գտնվել է 1889 թվականի մայիսից մինչեւ 1890 թվականի մայիսը: Նա նկարի վրա աշխատանքն սկսել է օգոստոսի վերջին եւ այն ավարտել է սեպտեմբերի 2-ին:
Աճուրդի են դրվելու նաեւ Անրի Մատիսի, Մարկ Շագալի եւ Մարկ Ռոտկոյի կտավները: Այդ աշխատանքները պահվում էին տեխասցի նավթային մագնատ Փերի Ռիչարդսոն Բասսի եւ նրա տիկնոջ՝ Նենսիի հավաքածուում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: