
Դմիտրի Խվորոստովսկին նշում է ծննդյան 55-ամյակը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հոկտեմբերի 16-ին նշում է ծննդյան 55-ամյակը: Այս տոնը նա որոշել էնշել Լոնդոնի իր տանը՝ ամենամոտ մարդկանց շրջապատում:
Լեգենդար բարիտոնի գործընկերներն ու բարեկամները ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նրան մաղթել են առողջություն եւ նորանոր հանդիպումներ երկրպագուների հետ:
Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի անունից հոբելյանի առթիվ Խվորոստովսկուն շնորհավորել է թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը: «Ամբողջ սրտով Դմիտրի Խվորոստովսկուն շնորհավորում եմ հոբելյանի առթիվ,-ասել է Ուրինը:-Որքան երջանից պահեր է ամենատարբեր երկրների հանդիսականներին պարգեւել այս տաղանդավոր երգիչը: Նրա բացառիկ գեղեցիկ տեմբրը, երաժշտականությունը, խարիզման, աշխատունակությունը, նրա արեւային էներգիան իրավամբ համաշխարհային փառք են բերել նրան: Թող այս օրերին նրան ջերմացնեն միլիոնավոր երկրպագուների սերն ու ամենաանկեղծ զգացմունքները, որոնց միանում ենք նաեւ մենք՝ օպերայի, բալետի արտիստներս, նվագախումբը, երգչախումբը եւ Մեծ թատրոնի բոլոր ծառայությունները»: