Բաժիններ՝

Մահացել է Սարո Գալենցը

71 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սարո Գալենցը:

Սարո Գալենցը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հարություն Կալենցի և ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արմինե Կալենցի որդին է։ Ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում: Այդ տարվա գարնանը՝ մայիս ամսին Սարո Գալենցի ծնողները նրա ավագ եղբոր՝ Արմեն Գալենցի հետ մշտական բնակվելու էին տեղափոխվել Լիբանանից Հայաստան։
Ավարտելով Երևանի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը` 1960-1965 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։ Այնուհետև նկարչություն և տեքստիլ դիզայն է սովորել Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, հետագայում` Տալլինի (Էստոնիա) գեղարվեստի ինստիտուտում։

Սարո Գալենցի ստեղծագործությունները ներկայացվել են «Հայկական արվեստ» միջազգային խմբային ցուցահանդեսների շարքում՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Սիրիայում և Կանադայում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս