Բաժիններ՝

Շառլ Ազնավուրն ու նրա քույրն Իսրայելում պարգևատրվելու են Ռաուլ Վոլենբերգի մեդալով

Իսրայելի նախագահի նստավայրում Ռաուլ Վոլենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից կպարգեւատրվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը եւ նրա քույրը՝ Աիդան։

Ինչպես հաղորդում է asbarez.com-ը, Շառլ Ազնավուրը և Աիդան կստանան Ռաուլ Վոլենբերգի մեդալ։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը:

Ազնավուրներն այս պարգևին արժանանում են մարդասիրական մոտեցման համար: Փարիզում նացիստական օկուպացիայի տարիներին Շառլի և Աիդայի մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաեւ հենց իրենք, այդ դժվարին շրջանում իրենց բնակարանում թաքցրել եւ փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող հայերի, հրեաների` վտանգելով նաև իրենց կյանքը։

Շառլ Ազնավուրը միջոցառմանը ներկա կգտնվի որդու` Նիկոլասի, հետ: Նրանք էլ կընդունեն նաև Աիդայի մեդալը, որովհետև վերջինս չի կարողանա մասնակցել արարողությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031