Բաժիններ՝

Ջիգարխանյանի թատրոնն աշխատում է սովորական ռեժիմով. աղբյուր

Արմեն Ջիգարխանյանի թատրոնն աշխատում է սովորական ռեժիմով: Հոկտեմբերի 26-ին ցուցադրվելու է «Մեզ սպասում են հեռու հեռվում, ոչ այստեղ» ներկայացումը: Այդ մասին հոկտեմբերի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել իրադրությանը ծանոթ մի աղբյուր:

Գործակալության զրուցակիցը հերքել է առանձին ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Ջիգարխանյանի թատրոնը զավթվել է ռեյդերների կողմից: «Ինչ իմաստ ունի նման լուրերի տարածումը»: Ոչ մի զավթում էլ չկա: Եկեք թատրոն, եւ ինքներդ կհամոզվեք դրանում»,- ասել է նա: Աղբյուրի խոսքով՝ Ջիգարխանյանն ինքը ողջ-առողջ է, բայց շատ վշտացած է իր անվան շուրջ բարձրացված աղմուկից: «Այդ լուրերում, որոնք չեն հապաղել տարածել ԶԼՄ-ները, շատ բան հորինված է ու բացահայտ սուտ»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Դրա հետ մեկտեղ նա ընդունել է, որ տեղի է ունեցել «մարդկային դրամա»: «Մարդիկ բաժանվել են (խոսքը վերաբերում է Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային): Այսօր Արմեն Բորիսովիչն իրերը վերցրել է այն բնակարանից, որտեղ ապրում էր Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ»,- ասել է նա: «Ոչ ես, ոչ նա խոսելու ցանկություն չունեցանք: Մենք բացարձակապես օտար մարդիկ ենք»,- Ջիգարխանյանի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Նա նաեւ փոխանցել է Ջիգարխանյանի ցանկությունը՝ վերջ դնելու իր անվան ու իր թատրոնի շուրջը ծավալված ստի արշավին: «Ներկայում Արմեն Բորիսովիչը գտնվում է թատրոնում, այնտեղ նա հանգստի սենյակ ունի, որտեղ եւ գիշերում է»,- պարզաբանել է աղբյուրը: «Արմեն Բորիսովիչը պնդում է, որ թատրոնում իրեն հոգեբանորեն ավելի հանգիստ է զգում,-շարունակել է նա:

Դա միակ բանն է, որ մնացել է ինձ,- ասում է Ջիգարխանյանը: Նրա կողքին է բուժքույրը, որն ապահովում է դերասանին անհրաժեշտ բուժընթացը»: Սակայն արդեն վաղը, գործակալության զրուցակցի խոսքով, Ջիգարխանյանը տեղափոխվելու է նրա համար վարձակալված բնակարան:

Ինչ վերաբերում է թատրոնին, ապա Ջիգարխանյանն ակնկալում է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի աջակցությունը:«Թատրոնին անհրաժեշտ է նոր տնօրեն (ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Ջիգարխանյանի նախկին կինը)»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասանը հոկտեմբերի 10-ին հոսպիտալացվել է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Նշվել է, որ 82-ամյա արտիստը հիվանդանոց է ընդունվել մասնավոր կարգով՝ առանց փաստաթղթերի եւ խնդրել է իր առողջական վիճակի մասին չհայտնել ոչ ոքի, ներառյալ կնոջը: ԶԼՄ-ները հայտնել են դերասանի ամուսնալուծվելու մտադրության մասին: Ջիգարխանյանը պատմել է, որ իր կինը «շատ ցավ» է պատճառել իրեն, եւ ինքը պատրաստ չէ ներել նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս