«Եթե մենք չբեմադրենք մեր հայ հիանալի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ապա էլ ո՞վ»
Հարցազրույց մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ
Կոնստանտին Օրբելյանը միշտ իր դիմաց բարձր շեմ է դրել: Երբ նա դեռ երեխա էր տաղանդավոր դաշնակահար դառնալու քիչ շանսեր ուներ: Փոխարենը դա խթանեց նրա անդադար փորձերին: Կարգ ու կանոնի զգացումը` իրազեկվածությունը, աշխատասիրությունը, Օրբելիանին խթանեցին դառնալ հանրահայտ: Շատ ավելի կարևոր է այն, որ դա նրան առաջնորդեց այն ուղղով, որտեղ արտիստիկ վիրտուոզությունը միաձուլվում է փոփոխության տեսլականին, տեսլական՝ մարդկանց կյանքը հարստացնելու երաժշտության միջոցով:
Օրբելյանի վերջին ձեռքբերումներից է Երևանի Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար նշանակվելը, որը ոչ միայն ձեռքբերում է, այլ նաև նախագծերի և ծրագրերի ապշեցնող հավաքածու, որն արդեն սկսվել է Երևանի կենտրոնական բեմից:
Առաջնային պլանում մեծ շուքով պետք է նշվի հոբելյանական 85-րդ թատերաշրջանը, ինչպես նաև հայկական առաջին օպերայի Տ. Չուխաջյանի «Արակ Բ» օպերայի 150-ամյակը:
Այս ձեռքբերումներից բացի Օրբելյանի տեսլականը այս անգամ` Երևանի օպերային թատրոնը նորովի փայլեցնելն է, ոչ միայն որպես ճարտարապետական գոհար և հայկական օպերայի բաբախող սիրտ, այլ նաև մի հաստատություն, որը ակտիվորեն, դինամիկորեն և համեմատաբար ավել շատ կաջակցի հայակական մշակույթի շարունակվող զարգացմանը:
Ինչպե՞ս: Նախ և առաջ Օրբելյանը ձգտում է Երևանի օպերային թատրոնում վերից վար կատարել բարեփոխում և արդիականացում: Մյուս երկու զուգահեռ նախաձեռնությունները, որոնք նա հետապնդում է՝ գրադարանն է և թանգարանը, որը կհիմնվի հեղինակավոր վայրի երկրորդ հարկում:
Նոր թատերաշրջանը, որը կմեկնարկի Հոկտեմբերի 7-ին աշխարահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգի դեբյուտով, կներկայացնի հիանալի ելույթների շղթա՝ ներառելով մի շատ յուրահատուկ ելույթ՝ մասնավորապես “Արշակ Բ” օպերայի բնօրինակով ներկայացնելը::
«Կոնստանտին Օրբելյանը կանգնած է երկու հասարակությունների միջև և գտնում ու խթանում է փոխկապակցված ներդաշնակություն երկուսից»,- գրում է «Ֆանֆարը»: Ծնված լինելով Սան Ֆրանսիցկոյում, Օրբելյանը իր դեբյուտը կատարեց Սան Ֆրանցիսկոյի Սիմֆոնիայում, 11 տարեկանում: Ջուլիարդն ավարտելուց հետո, նա իր կարիերայի մեկնարկը կատարեց որպես դաշնամուրի վիրտուոզ, որը ներառում էր ամբողջ աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերը: 1991թ-ին նա նշանակվեց Մոսկվայի կամերային նվագախմբի երաժշտական տնօրեն, դառնալով առաջին ամերիկացին, ով դարձել է Ռուսաստանի ասնամբլի երաժշտական տնօրեն:
Հաջորդ 25 տարում Օրբելիանը մնաց Ռուսաստանի երաժշտական կյանքի կենտրնական կերպար, որպես երաժշտական տնօրեն ոչ միայն Մոսկվայի կամերային նվագախմբի, այլ նաև Ռուսաստանի Ֆիլհարմոնիկի և որպես Ռուսաստանի հռչակավոր նվագախմբերի մշտական հյուր: 2004թ-ին նա պարգևատրվեց Ռուսաստանի պատվավոր արտիստի կոչումով՝ կոչում որը երբևէ նախկինում չի շնորհվել ոչ ռուս քաղաքացու: 2014թ-ին Ռոսինիի վիրտուոզ արիաները, որը ներկայացվել է ամերկիացի տենոր Լոուրենս Բրոուլիի և Կաունաս քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի հետ (Լիտվիա) Կոնստանտին Օրբելիանի օրոք առաջադրվել է Գրեմմի մրցանակի:
Իր՝ Խաչատրյանի դաշնամուրային համերգի ձայնագրությունը, դիրիժոր Նեեմի Ջարվիի հետ հաղթեց Միացյալ Թագավորության լավագույն համերգային ձայնագրության մրցանակին: 2001թ-ին Օրբելյանը պարգեվատրվեց Էլիս Այլանդ պատվավոր մեդալով: 2012թ-ին նա պարգևատրվեց Ռուսաստանի բարեկամության և 2015թ. Հայաստանի բարեկամության մրցանակներով: 2016թ-ի հունիսին Օրբելյանը նշանակվեց Հայաստանի Ազգային օպերայի և բալետի (Երևանի օպերային թատրոնի). գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար:
Օրբելյանը երբեք բաց չի թողնում հնարավորթյունը ասելու, որ Երևանի օպերային թատրոնը ամբողջ աշխարհում իր տեսակի մեջ միակն է. ազգային գանձ, որը արժանի է յուրաքանչյուր հայի սիրո քնքշությանը:
– 2016թ.-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն դառնալուց հետո որո՞նք են եղել ձեր հիմնական նպատակները:
– Նախ և առաջ շատ ժամանակ եմ անցկացրել թատրոնի գործունեությանը ծանոթանալու համար, ինչպես են դերասանները պատրաստվում իրենց դերերին, փորձերի ժամացուցակներին, և առհասարակ` ինչպես է գործում այս մեծ բազմաֆունկցիոնալ կառույցը:
– 2018 թվականին լրանում է օպերային թատրոնի 85-ամյակը և հայակական օպերայի 150-ամյակը և դուք այդ առիթով նախատեսել եք մի շարք ներկայացումներ: Այդ ցուցակը գլխավորում է “Արշակ Բ” օպերայի բնօրինակի համաշխարհային պրեմիերան: Ի՞նչ առանձնահատկություններ կան “Արշակ Բ” օպերայի բնօրինակը կատարելու մեջ:
– Հիանալի փորձ էր ինձ համար ծանոթանալ այն խաղացանկին, որը Հայաստանի օպերային թատրոնի համար վերջին 85 տարվա ընտացքում գլխավորն էր: Ինչպես գիտենք, անցյալում շատ օպերաներ արվել են համապատասխան այդ ժամանակվա Սովետական ռեժիմին և նպատակներին: Դա պատահել է սովետական ժամանակաշրջանի շատ օպերաների հետ, որտեղ լիբրետոնները փոխվում էին և նույնիսկ մի ամբողջ երաժշտական դրվագ էր փոխվում կամ նոյնիսկ վերաստեղծվում ուրիշ կոմպոզիտորների կողմից որպեսզի համապատասխանի տվյալ
ժամանակահատվածի քաղաքական օրակարգին: Մենք բացահայտում ենք բազմաթիվ օպերաների բնօրինակ տարբերակները, ինչպես նաև Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան` նոր, ազատ և չափազանց ոգեշնչված և Հայաստանի համատեքստում արտահայտիչ բեմադրությամբ: Մենք հույս ունենք, որ սա հիմնաքար կլինի թատրոնի խաղացանկում:
– Որո՞նք կլինեն Երևանի օպերային թատրոնի 2017-2018թթ–ի թատերաշրջանի մյուս հիմնական կետերը
– Մենք կբեմադրենք մի քանի հիանալի մանկական բալետներ: Առաջիկայում նախատեսվում է բեմադրել կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն», որը անհայտ պատճառներով երբեք չի ներկայացվել Երևանում: Այս հրաշալի բալետը նախկին Սովետական Միության ամենահայտնի թատրոնների խաղացանկի հիմնական մասն էր հանդիսանում ( Մոսկվայի Մեծ թատրոնում, Սանկտ- Պետերբուրգի Միխայիլովսկի թատրոնում, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում և Կիևի պետական թատրոնում): Ես նաև Մոսկվայից բազմաթիվ ստեղծագործություններ եմ բերում, ինչպիսիք են՝ մրցանակակիր Ժ. Մասնեի «Մանոն» հռչակավոր օպերան Անդրես Ժագարսի բեմադրությամբ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրեվիչ-Դանչենկո թատրոնից: Սա նոր ստեղծագործություն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2016թ-ի դեկտեմբերին, և մեր հիանալի տենոր Լիպարիտ Ավետիսյանը, ով ելույթ էր ունեցել այդ օպերայում մի քանի ամիս առաջ Մոսկվայում ստացավ «Ոսկե Դիմակ» տարվա մրցանակը:
Բացի Մանոն ստեղծագործությունից մենք կբեմադրենքՊուչչինիի հիանալի Տրիպտիխի (եռյակ օպերաներ մեկ երեկոյի ընթացքում՝ «Ջիաննի Սկիկին», «Քույր Անժելիկան» և «Իլ Տաբարոն»), ինչպես նաև կվերականգնվի մի շարք ստեղծագործություններ, որոնցից առաջիկայում Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայի վերականգնումն է:
– Դուք նախատեսում եք առաջարկել նաև հատուկ օպերային ներկայացումներ Հայաստանի տարբեր մարզերում: Ի՞նչու եք կարևոր համարում օպերան տանել երկրի հեռավոր մարզեր:
– Այս տարվա հունիսին մենք հաջողությամբ ներկայացրինք Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան Հայաստանի մարզերում: Դա շատ հաջողված փորձ էր և մենք հուսով ենք, որ այն կկրի շարունակական բնույթ: Մեր նպատակն է օպերան տանել ամբողջ երկրով, քանի որ մենք միակ օպերային թատրոնն ենք աշխարհում որը ներկայացնում է այս հայկական գլուխգործոցները: Մենք փորձում ենք գտնել ուղիներ բալետային ներկայացումներից՝ ինչպիսիք են «Գայանեն» և «Սպարտակը» նույնպես ներկայացնել մարզերում և դրսում:
– 2018թ–ի ծրագրերում նաև դուք մտադրություն եք հայտնել Երևանի օպերային թատորնի ծավալուն վերանորոգման աշխատանքներ տանել, ինչպես նաև հիմնել թանգարան և գրադարան շենքի ներսում: Նախ արդիականացման մասին՝ ի՞նչ է այն ներառելու:
– Մենք իրականում սկսել ենք վերանորոգման մի մասը՝ մասնավորապես երկրորդ հարկի ճեմասրահի մանրահատակը: Մենք նաև սկսել ենք արխիվի ուսումնասիրության հսկայական աշխատանքները, որպեսզի պատրաստենք անհրաժեշտ ամեն ինչ թանգարանի համար, որը նախատեսում եմ բացել մյուս տարի: Թատրոնը հիմնադրվել է 1933թ-ին և շատ բարելավումների կարիք ունի, որ պետք է անենք: Ես հիմա ամբողջությամբ չեմ թվարկի, բայց վստահ եմ, որ գալիք մի քանի ամիսներում մարդիկ կտեսնեն տարբերությունը:
– Որո՞նք կլինեն Երևանի օպերային թատրոնի ներսում գտնվող ապագա թանգարանի և գրադարանի գլխավոր առավելությունները:
– Իհարկե ես շարունակում եմ հիշեցնել մարդկանց, որ սա մեզ համար միակ հայկական օպերան է աշխարհում: Մենք պետք է դարձնենք դա մի գոհար, որով մարդիկ հպարտ կլինեն: Մենք ունենք այդ հնարավորությունները: Ինչպես գիտենք, ամեն ինչ ժամանակ, համբերություն և աշխատասիրություն է պահանջում: Իմ կյանքի նպատակներից մեկը ամեն ինչ ավելի հեշտացնելն է. Օպերային թատրոնի վերանորոգումը կարող է լինել իմ կյանքի ամենամեծ և դժվարին մարտահրավերներից մեկը, բայց ես համոզված եմ որ ամեն ինչ կընթանա նախատեսածին համապատասխան:
– Այդ ծրագրերը իրականացնելու համար ո՞րտեղ եք տեսնում դոնորների և հովանավորների դերը:
– Անհատ բարերարները, կորպորատիվ հովանավորները և հիմնադրամները կարող են էական դեր խաղալ, համոզվելու որ Երևանի օպերային թատրոնը շարունակում է բարգավաճել ներկայում և ապագայում:
Մեխանիզմների լայն շրջանակ կա, որոնք մեծապես կաջակցեն: Դրանք ներառում են համերգի, մի քանի համերգների և նույնիսկ մի ամբողջ ներկայացումների սեզոնի հովանավորումը, Հայաստանի տարբեր մարզերում կամ արտասահմանում ներկայացումների ապահովումը և երաժիշտների մասնագիտական և արվեստագիտական վարպետական հմտությունների հովհանավորումը:
Նույնքան նշանակալից է որ աջակցությունը կարող են ցույց տալ մեր նախատեսած թանգարանի և գրադարանի կառուցմանը և կահավորմանը: Այս առումով, խոշոր դոնորների անունով կարող են անվանակոչվել թանգարանը և գրադարանը, որպես ճանաչում իրենց բարեհոգության:
Պատկերացրեք ինչքան հրաշալի կլինի անհատ բարերարի կամ ամբողջ դոնոր ընտանիքի համար իրենց անունը անժամկետ ասոցացնել մեծ մշակութային հաստատության հետ: Մի բան մենք պետք է հիշենք, որ մեր մշակույթը մեր ամենաուժեղ և ամենատեսանելի արժանիքն է: Եթե մեր մշակութային հաստատությունը, մշակույթը ծաղկի մեր ժողովուրդը նույնպես կծաղկի:
– Երևանի օպերային թատրոնում Ձեր պաշտոնը զբաղեցնելուց ի վեր, դուք հաստատությունում մեկնարկել եք խստապահանջ վարպետության դասերի ծրագիր` ուսուցանվող աշխարհահռչակ երաժիշտների կողմից: Դուք մտադրվա՞ծ եք շարունակել այս ծրագիրը:
– Ես շատ բախտավոր եմ, որ աշխատել եմ աշխարհի մեծագույն օպերային երգիչների հետ և ինձ բախտ է վիճակվել լսել այդ հիանալի արվեստագետներին աշխարհի ամենամեծ օպերային թատրոններում: Ինչ սկսել եմ աշխատել Երևանի օպերային թատրոնում` երգիչների մեծամասնության կողմից դրական պատասխան եմ ստացել նրանց այցելության և մեր երգիչների հետ աշխատելու վերաբերյալ: Ջոն Ֆիշերը, ով Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի փոխտնօրենն է, երկու անգամ եկել և աշխատել է մեր երաժիշտների հետ:
Մեր երաժիշտների հետ աշխատել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Հովարդ Վատկինսը, Մետրոպոլիտեն օպերայի լավագույն դաշնակահար, Աննա Մարշվինսկա՝ գլխավոր դաշնակահար Վարշավայի օպերայից, Դայանա Զոլան՝ Հյուսթոն Գրանդ օպերայից և հայտնի մեներգիչներ, ինչպիսիք են` Բարբարա Ֆրիտոլին, Վիեննայի պետական օպերայի, Մետրոպոլիտեն օպերայի և Լա Սկալայի աստղը, ինպես նաև մեր հայրենակից Բարսեղ Թումանյանը, ով հիանալի մեերգիչ է: Իմ ծրագիրը լավագույն մարդկանց Հայաստան բերելն է և լավագույնս բացահայտել մեր երգիչներին:
– Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար նշնակավելուց արդեն մեկ տարուց ավել է անցել` ի՞նչ անձնական և մասնագիտական առավելություններ կան Հայաստանում ապրելու և աշխատելու համար:
– Նախ և առաջ, պետք է նշեմ, որ երբևիցե չեմ պատկերացրել, որ կապրեմ Երևանում, ինչպես նաև չէի պատկերացնի, որ կտեղափոխվեմ Մոսկվա 1990թ. և կդառնամ ԽՍՀՄ-ի կամերային նվագախմբի ղեկավարը: Ոչ ոք չի կարող պատկերացնել թե ինչ նոր հորիզոններ կբացվի իրենց առջև: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, հոյակապ տենոր Գեղամ Գրիգորյանի մահից հետո, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հրավիրեց ինձ Հայաստան` թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկությամբ: Երբեք չէի պատկերացնի, որ կյանքն ինձ նման անակնկալ կմատուցի: Հետո առաջարկ ստացա դառնալ թատրոնի տնօրեն, որը նույնպես չէի կարող պատկերացնել: Բավականին դժվար և ուսուցողական ժամանակահատված է եղել ինձ համար: 700 հոգու հետ ծանոթանալը բավականին ծանր խնդիր է:
– Ինչպիսի՞նն է ձեր փորձը հայ օպերային հանդիսատեսի հետ:
– Ինձ մոտ ստեղծվել է տպավորություն, որ այստեղի հանդիսատեսը սիրում է երաժշտություն և հատկապես կարևորում է հայկական ներկայացումները: Դահլիճը լեցուն է, երբ ներկայացվում են «Գայանե»-ն, «Սպարտակ»-ը, «Անուշ»-ը, «Սայաթ Նովա»-ն, «Դավիթ Բեկ»-ը և այլ հայկական ստեղծագործություններ:
– Ի՞նչ եք կարծում, ինպես կարելի է այժմյա երիտասարդությանը գրավել դասական երաժշտությամբ ընդհանրապես և հատկապես օպերայով:
– Իհարկե, մենք կարիք ունենք «կրթել» մեր հանդիսատեսին, սկսելով բեմադրել մանկական բալետային և օպերային ներկացումներ, այնուհետ ստեղծել հետաքրքիր, սադրիչ, գրավիչ բեմադրությամբ հանրահայտ ստեղծագործություններ:
– Կարծում եք ճի՞շտ է արդյոք ունենալ ժամանակակից նոր օպերային ստեղծագործություններ:
– Ես վստահ եմ, որ խիստ անհաժեշտ է ամեն թատերաշրջանի ընթացքում ունենալ ժամանակակից բալետային կամ օպերային ներկայացումներ:
Եթե մենք չբեմադրենք մեր հայ հիանալի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ապա էլ ո՞վ:
Ցավոք, կոմպոզիտորների միության հին (Սովետական) համակարգը, որը գնում էր կոմպոզիտորների ստեղծագործությունները մնաց անցյալում: Ակնկալել որևէ երրորդ անձից պատվեր` զուր հույս է: Բայց հուսանք, որ ապագայում կբեմադրվեն հայկական հրաշալի ստեղծագործություններ:
– Որտե՞ղ եք տեսնում Օպերային թատրոնը հինգ տարի անց:
– Դա կլինի շքեղ երաժշտական ադամանդ Հարավային Կովկասում: Մենք ունենք բոլոր հնարավարությունները այդ պատկերին հասնելու համար: Եվ դա իրական դարձնելու համար մեզ պետք են նվիրվածություն, նպատակաուղղվածություն և մեծ ջանքեր:
– Առավոտյան սուրճ ըմպելիս ինչպի՞սի ստեղծագործական մտքեր են առաջանում Կոնստանտին Օրբելյանի մոտ:
– Դժվար հարց է… Ամեն նոր օր իր հետ բերում է նոր գաղափարներ՝ թե երազային և թե իրականության վրա հիմնված: Ես ցանկանում եմ ամեն օրս դարձնել հիշարժան և դրական իմ և ինձ շրջապատող մարդկանց համար:
Սոնա Համալեան