
Կրեմլը վտանգավոր է համարում բրիտանական զենքով ռուսներին հարվածելու ազատության մասին Քեմերոնի խոսքը

Կրեմլը վտանգավոր է համարում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունը ռուսական օբյեկտների վրա գրոհների համար բրիտանական զենք օգտագործելու Կիևի իրավունքի մասին:
Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քեմերոնի հայտարարությանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է․ – «Եվս մեկ շատ վտանգավոր հայտարարություն, մենք տեսնում ենք բանավոր էսկալացիա՝ ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով՝ դա վերաբերում է Ֆրանսիայի նախագահին, այնպես էլ ավելի փորձագիտական մակարդակով՝ խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է»։
«Սա ուկրաինական հակամարտության շուրջ լարվածության ուղղակի սրացում է, որը կարող է հնարավոր սպառնալիք ներկայացնել եվրոպական անվտանգությանը, եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետությանը», – հայտարարել է Կրեմլի խոսնակը: