![](/banners/BeFunky-design.jpg)
Նիկոլ Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/441039251_1622959321861636_8823293773596051264_n.jpg)
Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի մտասևեռումը` բուհերը մայրաքաղաքից դուրս բերելու ու ենթադրյալ ակադեմիական քաղաքը հիմնելու առնչությամբ, արդեն իսկ անհանգստացնում է ոչ միայն մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս: Այդ հարցը լուրջ անհանգստություն է պատճառել նաև միջազգային գործընկերներին, Հայաստանում գործող միջազգային բուհերին:
168.am-ի տեղեկություններով՝ մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմմանուիլ Մակրոնը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս խնդրելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված Հայաստանում ֆրանսիական համալսարանը (UFAR) դուրս չբերել մայրաքաղաքից: Նիկոլ Փաշինյանը, սակայն, Ֆրանսիայի նախագահի խնդրանքը մերժել է: