«Եթե մտավախություններ կան, որ ԱԱԾ-ն փորձում է ինչ-որ բան թաքցնել՝ փարատեմ՝ չկա նման բան». Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԱԾ հայտարարության մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ Սյունիքում լրագրողների գործունեության հետ կապված հայտարարությունն իրեն հետաքրքրել է, առաջին հերթին՝ որպես նախկին լրագրողի:

«Կարծում եմ՝ ԱԱԾ-ն լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգա, ինքս անձամբ դեռ չեմ փորձել ծանոթանալ, գիտենք, որ այնտեղ որոշակի խնդիր կա, այստեղ նույնպես շարժվենք գերիների մասով՝ չվնասելու տրամաբանությամբ: Ինչ-որ պահից սկսած, միևնույն է՝ այնտեղ ազատ ելումուտ կլինի, հետո էլ փոքր երկիր է, և այնպես չէ, որ այնտեղ համացանց չկա, համայնքապետերից սկսած՝ մինչև շարքային քաղաքացիներ, միևնույն է՝ եթե մտավախություններ կա, որ ԱԱԾ-ն փորձում է ինչ-որ բան թաքցնել, ես ուղղակի փարատեմ այդ մտավախությունները, որ չկա նման բան»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն որոշել սահմանափակումներ մտցնել այն լրագրողների աշխատանքում, որոնք լուսաբանում են Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728