Ադրբեջանաթուրքական կողմը պահանջում է ապամոնտաժել Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը. Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ իշխանություններից պահանջում են, որպեսզի հոդաբաշխ ձևով բացատրեն, թե ինչի մասին են այն փաստաթղթերը, որոնք շրջանառվում են համացանցում և որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև դեռևս դեկտեմբերին ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններին:

«Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիր մարմնի կողմից, ապա սա ոչ միայն հակապետական, հակաազգային փաստաթուղթ է, այլև իրավունքի կոպիտ խախտում, որն իրավաբանական ուժ չունի»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց Տարոն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ այդ փաստաթղթում նշված դրույթներն ուղղակիորեն ոչնչացնում են այն պետական քաղաքականությունը, որն ուղղված է Արցախի հարցի ինքնորոշմանը, որն արվել է այս տասնամյակների ընթացքում:

«Չասեմ, թե այնտեղ ինչ բառապաշար է օգտագործվել, իր բնույթով այն հակաազգային, հակապետական է, քաղաքների անունների, տարածքների ինչ-որ ստատուսի հետ կապված»,- շեշտեց նա:

Ըստ պատգամավորի՝ տեղեկատվություն է տարածվել, որ ադրբեջանաթուրքական կողմի պահանջով խոսվում է Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին:

«Այդ արձանը դեռ չի էլ բացվել, քանի որ շատ աշխատանքներ կան կատարվելու: Սա մեր ազգային ինքնության հետ կապված հարց է, և որևէ ազգ, պետություն, բացի Հայաստանից ու Արցախից, որևէ մեկն իրավունք չունի որոշելու մեր մշակութային առանձնահատկությունների հետ կապված ինչ-որ հարցեր: Յուրաքանչյուր ազգ ինքն է որոշում՝ ինչ հերոսներ ու մշակութային արժեքներ ունենա: Որևէ ազգ չի կարող և իրավունք չունի մեր արժանապատվության վրա սրբել ոտքերը»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728