«Էս իշխանությունը որ մի հատ իրեն թափ տա՝ երկու կես կլինի». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակի համար կան կոնկրետ մեղավորներ, և նրանց բացահայտելու ու պատժելու համար առաջարկվում է ստեղծել փաստահավաք խումբ: Իսկ նրանք, ովքեր դեմ են այդ խմբի ստեղծմանը, ուզում են, որ լրագրողներն անդադար միկրոֆոններով պտտվեն ու հարցնեն, թե ով է մեղավոր, երկրում անդադար սուտը տարածվի և այդպես էլ չիմանա, թե ով է մեղավոր:
«Թող իշխանությունն ասի, որ նման փաստաթուղթ չկա, հերքում են՝ սուտ է, և այլն: Այս երկու օրերի ընթացքում նման հայտարարություն պետք է լիներ, բայց չի եղել, չէ՞: Այս իշխանությունն իրականությունից կտրված վիճակում է, կարճ ձևակերպումը հետևյալն է՝ եթե ժողովուրդը համակերպվում է, որ ես օկեյ եմ այս վիճակի հետ, որևէ ընդդիմություն չի կարող այդ ժողովրդին հանել իշխանության դեմ: Մեկ բան ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչները փողոցում հանգիստ ման գալու հնարավորություն չունեն, քանի որ երես չունեն իրենց ղեկավարած ու ներկայացրած որոշումների արդյունքում:
Ժողովրդին ահաբեկում են, ասում են՝ եկեք համախմբվեք մեր կողքին, նախկինները կգան, մեզ ու ձեզ կկեղեքեն: Այսօր իրենք են նախկին, բայց չեն զգում, էս իշխանությունը, որ մի հատ իրեն թափ տա՝ երկու կես կլինի»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում