«Սո’ւտ է ասում»․ Վազգեն Մանուկյանը՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին
«Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում 168.am-ի խնդրանքով անդրադարձավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանգնեցվել է, քանի որ ՀՀ նախկին իշխանություններն ինչ-որ խոստումներ են տվել Ադրբեջանին։
«Սո՛ւտ է ասում։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը փորձարկում կատարեց, 20 տարի նա պատրաստվում էր պատերազմի։ Դու որ պարտվում ես, միշտ վախենում ես հակառակորդից, նայեք՝ պարտվել ենք, Նիկոլը ոնց է վախենում հակառակորդից, ինչ ուզում են՝ ասում է՝ այո։ Այսինքն՝ այս վախն Ադրբեջանի մոտ կար, ինքը հսկայական սպառազինություն գնեց, փորձեց 2016 թվականին գնալ առաջ։ Երկու օր իրեն հաջողվեց առաջ գնալ, հետո դիմադրության հանդիպեց և որոշ մասերում նույնիսկ հետ նահանջեց, իրենք կանգնեցրեցին պատերազմը, իրենք դա համարեցին անահաջող փորձ»,- նշեց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում