ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ պարզաբանեց, թե ինչպես է երկու խոշոր մրցույթ շահել այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իր եղբայրը։
Այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հրավիրած ասուլիսի ընթացքում պատգամավորները հատկապես մեծ ուշադրություն դարձրեցին պատվաստումների թեմային: Եվ, թերևս, թեման լրացնելու նպատակով էլ հենց ասուլիսի պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բոլորի համար անակնկալ մտավ սենյակ, կարճ հայտարարություն արեց, որ շուտով մարդիկ, որոնք պատվաստված չեն, ԱԺ շենք մուտք չեն գործի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կարծես անուղղակիորեն մեսիջներ հղեց, մասնավորապես ասելով, թե նա շատ լավ գիտի, որ որևէ բան, որը կարող է այն տրամաբանության մեջ լինել, որը փորձում է մարդկանց հրամցնել, թե ինչ-որ պայմանավորվածություններ է եղել կամ ինչ-որ մեկը բան է հանձնել, նա լավ գիտի, որ նման բան գոյություն չունի։ ԱԺ նախագահը անդրադառնալով վերջերս լրատվամիջոցներից մեկին տված Արթուր Վանեցյանի հարցազրույցին՝ ասել էր նաև.
ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում յոթերորդ անգամ քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնող անդամներն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձան նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման թեմային: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի կարծիքով, եթե ՊՇՌ թեստը դարձնեն անվճար, ապա մարդիկ հակված կլինեն չպատվաստվելուն։ Միևնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչը համոզված է, որ հանրությանը չեն պարտադրում պատվաստվել.
ԵԽԽՎ-ն վերջերս զեկույց հրապարակեց պատվաստումների ոչ պարտադիր լինելու մասին, իսկ Հայաստանում նորմատիվ տարբեր ակտերի մակարդակով՝ նախարարի հրաման, թե օրենսդրական փոփոխություն, պատվաստումները, ուղղակի թե անուղղակի, պարտադրվում է հասարակությանը։
Դեռևս սեպտեմբերի կեսերին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը: Սակայն դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի:
Սյունիքի մարզում զարմանքով ու զայրութով են ընդունում իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից դրված ոստիկանական անցակետը ՀՀ սուվերեն տարածքում չէ։
Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ էր զոհվել։ Քաղաքացին Մարտակերտի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց է եղել, երբ դիպուկահարը կրակել է նրա ուղղությամբ։
Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Ադրբեջանի կողմից օկուպացրած Արցախի Հադրութ քաղաքի մի խումբ բնակիչներ կրկին բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի կառավարությունը հոգա իրենց կեցության և բնակարանի խնդիրները՝ նշելով, որ իրենք իրենց կամքով չեն թողել Հադրութը, այլ բռնի տեղահանվել են։
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանի խոսքով՝ գյուղում մի կողմից խոտհարքերի մեծ մասը մնացել է թշնամու հսկողության տակ, մյուս կողմից էլ՝ տարին բարենպաստ չէր անասնակերի առումով։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ Արցախի համար շարունակում է օրակարգային մնալ Արցախի Հանրապետության կարգավիճակի ճանաչումը և արցախահայության ինքնորոշման իրավունքի հարգումը։
«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքի մարզում, առաջին հերթին ՀՀ իշխանությունների մեղքով է, քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանք վարում են «անատամ» քաղաքականություն։
Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի խոսքով՝ չպատվաստվելու համար կառավարությունը, պատկան մարմինները պետք է ոչ թե մարդկանց ահաբեկեն, այլ պատվաստվելու վերաբերյալ թափանցիկ տեղեկատվություն տրամադրեն։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Սյունիք իր կատարած այցին և ստեղծված ընդհանուր իրավիճակին։ «Ակնհայտ է, որ տեղում ստեղծված սպառնալիքները դեռևս շարունակում են պահպանվել։ Ադրբեջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում բավականին ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք ունեն և՛ ռազմական, և՛ իրենց բնույթով նաև քաղաքացիական նշանակություն։ Շատ մտահոգիչ […]
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններն ավելի շատ խնդիրներ, իրավիճակի խստացումներ, ոստիկաններ է կենտրոնացնում երկրի ներսում, քան թե երկրի սահմաններն ամրապնդելու ուղղությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից արված մի շարք հայտարարությունների, մասնավորապես՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց, որ պատերազմից անցել է մեկ տարի, և այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են երկրի հետագա զարգացումն ապահովելու համար։
Երբ օգոստոսի 25-27-ը Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը թշնամին փակեց, իսկ բացելուց հետո այնտեղ տեղադրեց ոստիկանական անցակետ ու սկսեց իրանցի վարորդներից գումարներ գանձել, ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ բանակցություններ են վարում, որպեսզի խնդիրը հարթվի։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ընդ որում, նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը, հայտարարել են, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից դրված ոստիկանական անցակետը ՀՀ սուվերեն տարածքում չէ։ Իսկ մինչ այդ, նույն իշխանության ներկայացուցիչները հանրությանը վստահեցնում էին, որ բանակցություններ են վարում, որպեսզի խնդիրը լուծվի։
«Նա Արցախին տարբեր բնորոշումներ է տվել՝ անվտանգության գոտի, անվտանգության տարածքներ, ցանկացած բան ասել է, բացի հայրենիք կոչելուց։ Հիմա առավել ևս, երբ իր գործընկեր Ալիևի հետ բոլոր ծրագրերը իրականացնում են, հաջորդ ու վերջնական քայլը նրա կողմից, Արցախը, անկախ իր կարգավիճակից՝ Ադրբեջանի կազմում տեսնելն է։ Հետևաբար, նա ինչպե՞ս կարող է իր ծրագրին հակառակ խոսել։ Փաստորեն ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ևս նշեց, որ Արցախի հարցում չկան «կարմիր գծեր», այսինքն՝ Ադրբեջանն իրենց ինչ թելադրի, իրենք ուղղակի դա անելու են, Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքը դա ուղղակի ապացուցեց»:
Հոկտեմբերի 6-ին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց այն, ինչ գրում էին ադրբեջանական լրատվամիջոցները, որ ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք։ Մինչդեռ հոկտեմբերի 5-ին Իրանը փակել էր իր օդային տարածքն Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, որն էլ այդ տարածքն օգտագործում էր Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով։
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, թե արդեն 48 օր ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար է, այս ընթացքում այցելել է Ռուսաստան, Իրան, ընդունել մի շարք պատվիրակությունների, ելույթներ է ունեցել։
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Կառավարությանն Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման խնդիրների վերաբերյալ։
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ ընդգծելով, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ ծավալի ու քանի միլիարդի շինարարական աշխատանքներ են կատարվել Շուշիում 1992 թվականի մայիսի 8-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ անազատության մեջ գտնվող սյունեցի ներկա և նախկին համայնքապետերից կարողացել են այցելել միայն Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի հետ տեսակցությունները փակ են։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին, ինչպես նաև իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ, այո, այդ ճանապարհին կան խոչընդոտներ: «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ լավ է, որ իշխանական պատգամավորը գոնե ասում է, որ կան խոչընդոտներ, քանի որ նախկինում ասում էր, որ Սյունիքն անվտանգ է, և որևէ սպառնալիք չկա:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից որևէ լավ բան չի ակնկալվում, քանի որ, եթե երկուսի հռետորաբանության տարբերությունը, ինչպես նաև թշնամի երկրի կողմից հնչող հեգնանքն ու ծաղրանքը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին, որին երբեք պատասխան չեն տալիս, ապա պարզ է դառնում, որ որևէ լավ բան չպետք է սպասել:
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ Հայաստանը բացել է իր օդային տարածքն Ադրբեջանի համար՝ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթեր կատարելու համար: Մինչդեռ հոկտեմբերի 5-ին Իրանը փակել էր իր օդային տարածքն Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, որն էլ այդ տարածքն օգտագործում էր Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով։
2013 թվականից Շուշիի քաղաքապետ եմ ընտրվել, այդ ընթացքում քիչ բան չենք արել, դրանից առաջ էլ քիչ բան չի արվել։ Մարդիկ, ամեն տարի գալով Շուշի, հայտարարում էին, որ տարեցտարի շատ բան է փոխվում քաղաքում, այդ ինչպե՞ս է, որ Նիկոլ Փաշինյանը չի նկատել։ Ով ուզում է նման հայտարարություն արած լինի, ինձ համար ընդունելի չէ։ Իրենք ասում են, թե «մարդիկ հանուն ոչնչի են զոհվել», ինչո՞ւ են հանուն ոչնչի զոհվել, նրանք հայրենիք են ազատագրել, բոլորն էլ իմացել են՝ ինչի համար են զոհվում, պայքարում։ Եղբայրս է զոհվել, բոլորն էլ գիտեին, ինչի համար են կռվում, բնակիչները չեն իմացել, որ հանձնվելու է»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։