
ՔՊ-ն փակ համագումար է անցկացնում
Մարզահամերգային համալիրում քիչ անց կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության (ՔՊ) 6-րդ համագումարը: Ի դեպ, այն փակ է անցկացվելու, լրագրողներին թույլ չի տրվելու անգամ համալիրի շենք մուտք գործել։ Կամ, կլինեն բացառապես «յուրայինները»:
ՔՊ-ականներից քչերն են պատասխանում լրագրողների հարցերին, ոմանք խոստանում են համագումարից հետո պատասխանել, ոմանք էլ պարզապես խուսափում են:
Վաղ առավոտյան ծառայողական ավտոմեքենաներով և ավտոշարասյուներով ՔՊ-ականների խրոխտ մուտքը մարզահամերգային համալիր ընթանում երաժշտության ներքո։ Սկզբում համալիր շտապեցին կուսակցության անդամները, որոնցից հետո սկսվեց վերնախավի ժամանումը` պատգամավոր-նախարարների։ Համալիրը չորս կողմից շրջապատված է ոստիկաններով, հավանաբար Նիկոլ Փաշինյանը, ինչպես ԱԺ-ում և այլուր, այնպես էլ այստեղ հավանաբար ներս կմտնի հետնամուտքից։ Տարածքում հնչում է բարձր երաժշտություն։