Զարուհի Փոստանջյան. ՍԴ-ն առևտրային գործարք է կատարել սատանայի հետ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ խոսեց Սահմանադրական դատարանի կայացրած երեկվա որոշման մասին, որով ՍԴ-ն մերժել էր Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հայցը:

Փոստանջյանը նշեց, որ երբ դատավորներից լսում էին կայացված որոշումը, որևիցե մեկի դեմքին ժպիտ չկար, որովհետև մասնակցողները, նրա խոսքով, բացի դիմող կողմից, հասկանում էին, որ «առևտրային գործարք են կատարել սատանայի հետ»:

«Սատանան, կարծում եմ, դա Սերժն է կամ չգիտեմ՝ ով է, բայց գործարքի վաճառքից չեմ կարծում որևէ մեկն իրեն լիարժեք է զգում, հակառակը՝ նվաստացած ստորացված էին իրենց զգում: Գագիկ Հարությունանը հաշվարկներ էր կատարում, թե քանի մարդ է մասնակցել ընտրական գորընթացին, բազմապատկում էր այդ մարդկանց քանակը՝ փոխանակը բազմապատկեր որոշումները, թե քանի բողոք է եղել, որին ընթացք է տրվել»:

Զ. Փոստանջյանը նշեց, որ իրենք բավական քանակով միջնորդություններ են ներկայացրել, որից Գագիկ Հարությունյանը նյարդայնանում էր, որովհետև, պատգամավորի խոսքով, չէր ցանկանում, որ այդ միջնոդությունները լինեին: «Մերժվեց այն միջնորդությունը, որ բացեն պարկերը և վերահաշվարկ անեն: Այս միջնորդությունը սատանայի ներկայացուցիչներ Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի կողմից մերժվեցին: Եթե այդքան ազնիվ եք, վստահ, դուք էլ կողմ լինեիք բացելուն, բերեիք դրանք, տեսնեինք՝ ի՞նչ է պարկերի մեջ»,- մասնավորեցրեց նա՝ ավելացնելով, որ մերժվել են նաև բազմաթիվ այլ միջնոդություններ:

Կարդացեք նաև

Փոտանջյանը նշեց, որ իրենք չեն հանդուրժելու ոչ մի դատավորի, մարզպետի, քաղաքապետերի, ովքեր նպաստել են կեղծիքի իրականացմանը. «Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանի մեջ է ապրում սատանան, իրեն է փաթաթված է, թե ինքն է սատանան, բայց այս վախկոտ մարդկանցով են փորձել կազմակերպել կեղծարար ընտրությունը: Սերժ Սարգսյանն էլ ընդունեց, որ ինքն է կազմակերպել ՀՀ ընտրությունները, ՀՀ կեղծարարությունը և հիմա էլ պահում է ժողովրդի քվեն պարկերում ու թույլ չի տալիս դրանք բացել»:

Տեսանյութեր

Լրահոս