Անդրիաս Ղուկասյան՝ ընդդիմադիր ուժերին. Եթե ժողովրդի կողքին եք, դե՛ եկեք (տեսանյութ)

Ազատության հրապարակում մեկնարկեց թվով երկրորդ հասարակական բաց ֆորումը, որի նպատական է կառավարության, իշխանության ձևավորումը հանրության մասնակցությամբ:

Ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ֆորումը նպատակ ունի ձևավորել ապրիլի 9-ից հետո մեկնարկվող «Նոր Հայաստանի քնարկումը»:

Ֆորումի բանախոս Անդրիաս Ղուկասյանը հանդես եկավ առաջարկներով: Նա նշեց, որ Հայաստանում, ինչպես ժողովրդավարական ցանկացած պետությունում, իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Բոլորին հայտնի Գագիկ Հարությունյանը ոչ միայն ՍԴ նախագահ է, այլև իրավաբանական գիտությունների դոկտոր, որի խմբագրած գրքում ասված է, որ ընտրությունների միջոցով մենք լիազոր ներկայացուցիչներ ենք ընտրում՝ իրականացնելու պետության կառավարումը: Եթե առաջանում է պատճառ` ժողովուրդը կարող է իրականացնել ուղիղ իշխանություն, անմիջական, որն իրականցվում է հանրաքվեների, նաև քաղաքացիական անհնազանդության միջոցով, սա Գագիկ Հարությունյանի տեքստն է, որ քաղաքացիական անհնազանդ մարդիկ նրանք են, ովքեր չեն համագործակցում անօրինական իշխանության հետ»,- մասնավորեցրեց նա:

Կարդացեք նաև

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Հայաստանում իսկական ընտրությունները սկսում են հիմա՝ ապրիլի 9-ից: Հենց այդ ժամանակից էլ, նրա խոսքով, պետք է որոշենք՝ ո՞ւմ ենք ենթարկվում ՝ անօրինական իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդի քվեն ստացած անհատին:

«Ապրիլի 9-ին սկսում է կարևոր ժամանակաշրջանը, որը կոչվում է անցումային ժամանակաշրջան, երբ անհնազանդ հանրությունը պետք է անցինի մինչև նոր իշխանություններ ձևավորելու փուլ: Ես կարծում եմ, որ մեր երկրում այն մարդը, որը կարող է վերահսկել անցումային ժամանակաշրջանը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նա այն միակ քաղաքական գործիչն է, որը լեգիտիմ ճանապարհով ձեռք է բերել ժողովրդի քվեն, և միայն նա իր քաղաքական համբավի շնորհիվ կարող է գլխավորել երկրի բարձրագոյն մարմինը»,- նշեց Ղուկասյանը:

Նա վստահեցրեց, որ ապրիլի 9-ին քաղաքական այն ուժերը, որոնք ԱԺ են ձևավորում, այդ օրը պետք է լինեն Ազատության հրապարակում: «Մեր խնդիրն է, որ խորհրդարանական նիստը լինի այստեղ: Եթե քաղաքական այդ ուժերը ժողովրդի կողքին են, պետք է լինեն այստեղ, ոչ թե ուրիշ տեղ: Եթե այստեղ չլինեն՝ նշանակում է, որ նրանք հնազանդ են, ճանաչում են այդ կեղծիքներով ընտրված մարմինը: Նրանց ներկայությունը կարձանագրի քաղաքական նոր արդյունք: Այս դեպքում էական չէ, թե Սերժ Սարգսյանը ինչ կանի, նրա երդումը կլինի ՀՀԿ-ի, այն մարկանց շրջանակում, որոնք իրար նկատմամբ պահում են երդումները»,- հավաստիացրեց նախկին թեկնածուն:

Նա նշեց, որ երբեք ռեժիմը չի կարող խոչընդոտ լինել քաղացիների ճանապարհին, որովհետև չունի դրա համար լծակ և եթե անգամ իշխանությունը որոշի կրակել, ապա, ըստ Անդրիաս Ղուկասյաի, հանրությունն էլ իր հերթին իրավունք կունենա զինված ապստամբության:

ԱԺ քաղաքական ուժերի ներկայությունը Ազատության հրապարակում, Ա. Ղուկասյանի խոսքով, միայն «ժառանգություն» կուսակցության կամ Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը չէ, դա ժողովրդի պահանջը պետք է լինի:

«Ժողովուրդը պետք է դնի ուլտիմատում, որ եթե ժողովրդի կողքին եք, դե՛ եկեք: Նույնիսկ, եթե այս ուժերը չգնան Սերժ Սարգսյանի միջոցառմանը, այլ տանը մնան՝ որպես չեզոք, դա նույնն է, նշանակում է, որ, հնազանդ են իշխանությանը, ընդունում են հսկողությունն իրենց վրա»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս