
Վիոլետ Գրիգորյանը միացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին մեկօրյա հացադուլով միացել է բանաստեղծ, հարապարակախոս Վիոլետ Գրիգորյանը: 168.am-ի հետ զրույցում Վ. Գրիգորյանը խոստովանեց, որ մի քանի օր շարունակ մտածել է՝ ի՞նչ իմաստ ունի մեկ օրով մասնակցել հացդուլին, թե ի՞նչ կտա այն պայքարին: Բայց, նրա խոսքով, հետևելով համաշխարհային պրակտիկայում տեղի ունեցած նմանատիպ դեպքերին, ինքը որոշել է այս կերպ միանալ պայքարին:
«Իհարկե, մեկօրյա հացադուլը իր մեջ անձնազոհության գործոնը չի պարունակում, ինչպես երկարատև հացադուլ հայտարարած մարդու մոտ, բայց սա սատարման, աջակցման խորհրդանշական ժեստ է՝ քաղաքական կոչին: Հետո գուցե ես ինձ չներեի, որ կարող էi ինչ-որ կերպ օգնել պայքարին, բայց չարեցի: Ես չեմ ասում, թե իմ արարքով մեծ բան կփոխեմ, բայց՝ հակառակ դեպքում ինձ վատ կզգայի, որ բաց եմ թողել պայքարին սատարելու հնարավորությունը»:
Վիոլետ Գրիգորյանը հույս հայտնեց, որ իր քայլով գուցե շատերը ևս որոշեն միանալ կամ այլ քայլեր ձեռնարկեն օգնելու պայքարին: