Սուրեն Զոլյան. Ընտրակեղծիքիների մեքենան գոյություն ունի

Քիչ առաջ Ազատության հրապարակում է ելույթ ունեցավ Երևանի Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նա հայտարարեց, որ թեպետ ինքը քվեարկել է նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օգտին, բայց, իր խոսքով, դա իրեն չի խանգարում գտնվել այս պահին հրապարակում:

Սուրեն Զորյանը ևս ընդգծեց, որ իշխանության համար դժվարություն չէ բացել պարկերն ու վերահաշվարկ իրականացնել: Երևանի ավագանու ընտրություններին անդրադառնալով՝ Զոլյանը նշեց, որ ինքը կարծում է, որ հիմա այդ ընտրություններին պետք է մասնակցել նոր պայմաններում.

«Նախագահական ընտրությունների համեմատ ի՞նչ է փոխվել՝ հանձնաժողովնե՞րն են փոխվել, թե՞ դատական համակարգը: Ընտրակեղծիքիների մեքենան գոյություն ունի, ոչինչ էլ չի փոխվել: Ուրեմն՝ պետք չէ մոռանալ ամենագլխավորի մասին, ոչ թե մտածել ավագանու ընտրությունների, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը հաստատելու մասին: Միայն այս հարցը լուծելով՝ կարելի է գնալ ավագանու ընտրություններին»:

Նա ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ճիշտ է գործում, բայց անզոր է ազատել մեզ, եթե մենք չենք ուզում ինքնակազմակերպվել:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։