Հայր և որդի Հովհաննիսյանի հանդիպումը Ազատության հրապարակում (տեսանյութ)

Այսօր երեկոյան Ազատության հրապարակում 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց նրա հայրը՝ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը:

Նա Հայաստան է ժամանել այսօր առավոտյան, կնոջ՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ, ով արդեն երկար ժամանակ է Ազատության հրապարակում է:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմակիցներին ու քաղաքացիներին ծանոթացրեց հոր հետ:

Հավաքված քաղաքացիները Րաֆֆի Հովհաննիսյանի հորը դիմավորեցին ծափահարություններով, իսկ քաղացիներից մեկն էլ գոչեց. «Պետք է մի հանգ Րաֆֆի ունենայիր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031