Հրայր Թովմասյանն ԱԺ էր եկել մի կտոր փայտով
«Այդ չարաբաստիկ մալուխի մասին նույնիսկ վարսավիրս է խոսում: Ասում են՝ մալուխը 10 անգամ ավելի գնով եք գնել, այն դեպքում, երբ իրականում մալուխի մրցույթ չի եղել: Եթե ես մալուխ գնեի այդ գնով, այդ մարդու գլուխը պետք է պոկվեր, որովհետև տասը անգամ ավել է գնել»,- ԱԺ ամբիոնից անկեղծացավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մեջ ներառված խախտումներին:
Հետևելով Իշխան Զաքարյանի օրինակին, ով նախօրեին իր հետ Աժ էր բերել մի կտոր մալուխ, Հրայր Թովմասյանն էլ եկել էր փայտե կտորով` իր բերած օրինակն ավելի պատկերավոր դարձնելու համար: «Այս ամբիոնից արդեն հնչել է, որ իրականում մալուխի մրցույթ չի եղել: Իհարկե, երևի նման բաներ այստեղ ցույց տալն անտեղի կլինի, բայց սա փայտ է, սովորական փայտ, որի շուկայական գինը 230 հազար դրամ է, բայց նույն շինարարը սա գնել է 1600 դրամով: Չգիտեմ` ի՞նչ է եղել, ինձ հետաքրքրում է, մի բան, որ այդ շինարարը փաթեթով նախատեսվածից վերջին արդյունքում նախահաշվից 15 մլն դրամով պակաս է կատարել: Եթե ես կոստյում եմ գնում, չպետք է նայեմ, թե կոստյումի կոճակները որքան թանկ արժեն, ես գնում եմ այն կոստյումը, որը ավելի էժան է»: