21 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:51 02.03.2013 | Էրեբունի բժշկական կենտրոնի դիմաց բախվել են Երազն ու Մերսեդեսը. Երազը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում՝ Տիտոգրադյան փողոցում՝ Էրեբունի բժշկական կենտրոնի դիմաց, բախվել են 30 ամյա Վահե Թորոսյանի վարած Մերսեդես մակնիշի 08 ԼԼ 844 և Երևանի բնակիչ 51 ամյա ծնված Աբրահամ Թոփլաղանցյանի վարած Երազ 762 մակնիշի 61 ՕՍ 036 համարանիշի ավտոմեքենաները:

21:14 02.03.2013 | Բյուջետային iPhone 5-ը շուկայում կլինի մոտ ապագայում

iPhone 5-ի էժան տարբերակը արտաքինով նման կլինի դրա օրիգինալ մոդելին, իսկ որպես տարբերություն նշվում է այն, որ բյուջետային տարբերակը ավելի էժան նյութերով, օրինակ՝ պլաստմասսայով է պատրաստված լինելու:

21:04 02.03.2013 | Հակասություններ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՅԴ-ի միջև

ՀՅԴ ներկայացուցիչները չեն շտապում Ազատության հրապարակից իրենց սատարումի խոսքը փոխանցել Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմնակիցներին:

20:25 02.03.2013 | Տիգրան Հարությունյան. ԵԳԱԾ-ը պետք է ընկալել՝ որպես պետության գիտական քաղաքականությանն աջակցող կառույց

Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն և մրցունակ զարգացումը հնարավոր է միայն և միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի և գնահատականի պայմաններում։

20:20 02.03.2013 | Ծառուկյանը Արսենյանին առաջարկել է մտնել ԲՀԿ

Ամենակարևոր հարցը, որ հուզում է ԲՀԿ-ականներին, այլ է. արդյոք ԲՀԿ-ն Երևանի խորհրդի ընտրություններում մասնակցելու է իրակա՞ն հաղթանակի, թե՞ մասնակցության իմիտացիա ստեղծելու համար:

20:00 02.03.2013 | Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման տեսագրությունը (տեսանյութ)

Քիչ առաջ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացրել է կարճ տեսանյութ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ։

19:57 02.03.2013 | Վլ. Գասպարյանը պարգևատրել է կողոպտչի փախուստը կանխած քաղաքացուն

Մարտի 2-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով պարգևատրեց Երևանի բնակիչ Արմեն Ղազարյանին, որը ոստիկաններին օգնել էր հանցավոր ոտնձգությունը կասեցնելու գործում:

19:30 02.03.2013 | Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

19:11 02.03.2013 | «Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․». Պ.Հայրիկյան

ԻՄ կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր առողջական վիճակին՝ նշելով, որ առողջական գործերը դեպի վատն են գնում։

19:03 02.03.2013 | «Իմ կյանքի գնով հայ ժողովուրդը մինչ ապրիլի 9-ը տոնելու է իր հաղթանակը». Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը վաղը նամակ է ուղարկելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և հրավիրելու է Ազատության հրապարակ. «Թող գան, ժողովրդին տան իրենց ինքնաբացարկը»:

18:43 02.03.2013 | «Ժառանգության» հայտարարությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ:

18:35 02.03.2013 | «Սա՞ է Ձեր նոր Հայաստանը, երբ ժողովրդին իրար դեմ եք հանում». Նիկոլ Փաշինյան

«Մեր պայքարը բռնության, ապօրնության դեմ է: Սա ապայքար է հանուն հայ ժողովրդի միասնության: Եկել ենք հաղթանակի հետևից, և բացի հաղթանակից՝ մեզ ոչինիչ պետք չէ»:

18:18 02.03.2013 | Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյան հանդիպել են փակ դռների ետևում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը։

18:09 02.03.2013 | Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի է համախմբել հասարակության տարբեր շերտերի. Կարապետ Ռուբինյան

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն իր ելույթում ասաց, որ պնակալեզներից մեկից լսեել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս «բարևարշավը» դեմագոգիա է:

17:58 02.03.2013 | ՀԱԿ անդամ «ԺՈՒԿ»-ը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցան «Սարդարապատ» շարժման նախաձեռնող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը և «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը:

17:50 02.03.2013 | Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց առաջիկա օրերի ծրագրերը

«Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ դարձյալ կլինեն մարզային հանդիպումներ: Մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Րաֆֆի Հովհաննիսյանը 14:00-ին կայցելի Եռաբլուր, իսկ ժամը 17: 00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կլինի:

17:42 02.03.2013 | Փլուզում Շիրակի մարզում

Մարտի 2-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ առատ տեղումների պատճառով փլուզվել է Շիրակի մարզի Թավշուտ գյուղի 1-ին փողոցի 1-ին անցուղու թիվ 2 տանը հարակից անասնագոմի տանիքը:

17:40 02.03.2013 | «Հրաժարակա՛ն տվեք, որովհետև դուք` որպես ազնվական ընտանիքի որդի, հեգնել եք ժողովրդին». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Տարոն Մարգարյանին

«Ժառանգության» առաջնորդն Ազատության հրապարակ կանչեց նաև գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ժողովրդի առաջ պատասխան տալու աղքատության, անգործության, արտագաղթի, մենաշնորհների, բնության խեղման համար: Ուժային և դատական պետական իշխանությունների հակաիրավական գործունեության համար: «Ամոթ Ձեզ Թեղուտի որոշման համար»:

17:22 02.03.2013 | Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբ` Լիտվայի խորհրդարանում

Լիտվայի Հանրապետության Սեյմասի մի խումբ պատգամավորներ փետրվարի 26-ին հանդես են եկել ԼՀ խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին հայտարարությամբ:

16:37 02.03.2013 | Ի՞նչ պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ռուբեն Հախվերդյանի ելույթի ժամանակ. Արման Մելիքյանը իր կարծիքն ունի

Րաֆֆին, լինելով հանրահավաքի հարթակի տանտերը, Ռուբիկից սահմանազատվելու, նրա հետ իր անհամաձայնությունը բարձրաձայնելու փոխարեն լավ կաներ մոտենար, ընդհատեր նրա խոսքը, եղբայրաբար գրկեր ու բոլորի առջև ասեր. «Ես հասկանում եմ քեզ, բայց քո տված որակումներն ու ձևակերպումներն այնպիսին են, որ վաղն էլ ուզած մարդ կգա ու այս հարթակից խոսքն ինձ ուղղելով կասի. «Այ ախպար շուն, դու ով ես, որ անհայտ հեռուներից եկել ես այստեղ և ուզում ես Հայաստանը կառավարել»: Եվ այդ ժամանակ դու, Ռուբիկ, ինչպես ես պաշտպան կանգնելու ինձ, ինչ ես ասելու այդ մարդուն»։

16:31 02.03.2013 | ՀՀ նախագահի թեկնածուները ՍԴ կարող են դիմել մարտի 4-ին

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով ՍԴ կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:

16:18 02.03.2013 | Հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ մարտի 1-ին, ժամը 07.30-ին, Վ. Փափազյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Հովհաննիսյանի

16:13 02.03.2013 | Facebook-ը փորձարկում է Timeline-ի նոր դիզայնը

Դրա հիմնական տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ «ընկերներ» և «լուսանկարներ» բաժինները նշվող հատվածները փոխարինվել են ոչ մեծ կոճակով, իսկ «օգտատիրոջ մասին» տեղեկատվության հատվածը մեծացվել է և տեղադրվել հենց օգտագործողի լուսանկարի տակ և այլն:

16:00 02.03.2013 | Ավտոճանապարհների վիճակը ժամը 15։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

15:47 02.03.2013 | «Բեյսիկ Հաուզ», «Ռուժ» և այլ խանութներում զեղչերը չեն համապատասխանում իրականությանը. ՏՄՊՊՀ

Լայն տարածում ունեն հետևյալ դեպքերը. դրսի ապակու վրա նշվում է մեկ այլ զեղչ, ներսում փակցվում է այլ զեղչ:

15:40 02.03.2013 | Տարադրամի փոխանակման կետի վրա հարձակված կողոպտիչը «Յունիբանկ»-ի աշխատակից է (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձերբակալված Շ. Ղուկասյանն աշխատում է «Յունիբանկ»-ի Զեյթունի անվտանգության ծառայությունում։

15:33 02.03.2013 | Ինչպես ասում է նախագահը

«Սրանից մի կողմից Թուրքմենստանի հոտ է գալիս, մյուս կողմից՝ Սովետի, որտեղ ռեֆերատ գրող ուսանողից մինչև ակադեմիկոս պարտավոր էին պարբերաբար մեջբերել «մեծ Լենինից» ցիտատներ։ Մտածող մարդկանց մոտ դա զզվանքից բացի այլ զգացողություն չէր առաջացնում»,-գրել է Բ. Եսայանը

15:27 02.03.2013 | Microsoft-ին կտուգանեն «դիտարկիչային» խտրականության համար

Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է տուգանել Microsoft ընկերությանը, քանի որ Windows օպերացիոն համակարգի տեղադրումից հետո այն տեղակայում է Internet Explorer դիտարկիչը (браузер) և օգտագործողներին հնարավորություն չի տալիս ընտրություն կատարել:

15:20 02.03.2013 | Ոստիկանության պատասխանը ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդներին

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մարտի 2-ին հրապարակել է հետընտրական հերթական միջանկյալ զեկույցը՝ փետրվարի 18-ի Նախագահի ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումների վերաբերյալ:

15:14 02.03.2013 | Այս շաբաթ հայաստանյան բանկերը գնել են 120 միլիոն դոլար

Փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 119,952,133 ԱՄՆ դոլար 408.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։

  • Page 2371 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2366
  • 2367
  • 2368
  • 2369
  • 2370
  • 2371
  • 2372
  • 2373
  • 2374
  • 2375
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
«Առանց էիտայի Հայաստան»-ի վերջին հանգրվանը՝ շանգյալապետություն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը