
Հակասություններ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՅԴ-ի միջև

ՀՅԴ-ն հայտարարել է, որ սատարում է Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Չնայած դրան, ՀՅԴ ներկայացուցիչները չեն շտապում Ազատության հրապարակից իրենց սատարումի խոսքը փոխանցել Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմնակիցներին:
Ընդհակառակը, 168.am-ի տեղեկություններով, ՀՅԴ-ականները տարբեր խողովակներով փորձում են իշխանություններին փոխանցել այն միտքը, որ իրենք համակարծիք չեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, և, որ Հովհաննիսյանն իր հայտարարություններով իրենց շատ ծանր վիճակի մեջ է դրել: Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարության մասին է, որ խորհրդարանում ընթացող բանակցություններն իր հետ կապ չունեն:
Դրանց մասնակցում էր նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ականները խոստանում են, որ առաջիկայում իրենք կպաշտոնականացնեն իրենց դժգոհությունը և անհամաձայնությունը: