Բաժիններ՝

10 մթերք՝ ուղեղի արագ աշխատանքի համար

Որպեսզի ուղեղն արդյունավետ աշխատի, անհրաժեշտ է այն ապահովել լիարժեք սնունդով: Ինչպես գրում է  aif.ru կայքը, միայն սուրճն ու շոկոլադը բավարար չեն ուղեղը թարմացնելու համար: Նրանք կօգնեն խնդիրը լուծել միայն 15 րոպեով, որից հետո Դուք կսկսեք ալարկոտություն ու ապատիա զգալ: Ուղեղի լիարժեք աշխատանքի համար  ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամին C է անհրաժեշտ: Այս ամենը կարելի է ապահովել՝ ճիշտ սնունդ օգտագործելով: Կայքը ներկայացնում է այն 10 մթերքները, որոնք օգտակար են ուղեղի արագ աշխատանքի համար:

Առաջինը յուղոտ ձուկն է: Օրվա ընթացքում 100 գրամ ձուկ ընդունելը կօգնի ուղեղի արագ աշխատանքին: Կայքը խորհուրդ է տալիս օգտագործել նաև հապալաս. Այս մրգում պարունակվում են մեծ քանակությամբ անտիօքսիդանտներ. սրանք ուղեղից դուրս են հանում վնասակար նյութերը: Ճարպաթթուներ և սպիտակուցներ է պարունակում ընկույզը: Այն բարձրացնում է սերոտոնինի քանակը, որն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ: Ընկույզը պարունակում է նաև այլ նյութեր, որոնք խթանում են ուղեղի աշխատանքն ու լավացնում հիշողությունը: Օրական 5 ընկույզ ընդունելը պարտադիր է արագ մտածել կարոդանալու համար:

Կայքի ցուցակում ընդգրկվել են նաև կակաոն, ժենշենը, բրոկոլին, խնձորը, ոսպը, ձուն, որը մեծ քանակությամբ սպիտակուցներ է պարունակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս