Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ սարքի մշակումը Apple ընկերության գխավոր դիզայներ Ջոնի Իվի հին երազանքն է: Հենց նա է ստեղծել iMac, MacBook, iPhone, iPad և այլ ապրանքների պատկերը:
Մինչև տարեվերջ Microsoft ընկերությունը կթողարկի նոր Windows Phone բջջային օպերացիոն համակարգը: Ենթադրվում է, որ նոր օպերացիոն համակարգը կթողարկվի Ամանորյա տոներից առաջ։
«Մյուս օրը վարչապետը պատվիրակության հետ վերադարձավ Հայաստան, ոգեւորված Սպիտակ Տանը, ԱՄՀ-ում, Կոնգրեսում անցկացված բանակցությունների արդյունքներով: 25 օր հետո Վազգենին գնդակահարեցին…»,-գրել է Տ.Հակոբյանը
Մարտի 5-ին, ժամը 15,54-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱ Բ4 թաղամասի 3-րդ շենքի 46-րդ բնակարանի բնակիչ Վարդանյանից ահազանգ է ստացվել իր կողմից ինքնասպանություն գործելու մասին:
«Հարգելի պարոն Գասպարյան, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության անունից անկեղծ երախտիքս եմ հայտնում Ձեզ և ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմին, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետերին, վերջերս տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար»
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է ԱԱԾ միջնորդությունը և թույլ տվել ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին երկամսյա կալանքի վերցնել: Նշենք, մինչ այդ էպոսագետ թեկնածուն հարցաքննվում էր ԱԱԾ-ում։
Վիրավորները Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազորներ՝ 45-ամյա Գնել Խաչատրյանն ու 34-ամյա Արկադի Խաչատրյանն են:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում hետազոտվեցին տուժողներ Վահե Ավետյանի, Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դռնփակ դատական նիստ:
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 46.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 34.1%-ով և 20.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը:
«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին:
«Ազատության» հրապարակում շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց առաջիկա օրերի ժամանակացույցը:
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում քիչ առաջ խոսեց ընտրակեղծիքների մասին` անդրադառնալով Ծավ գյուղի գյուղապետի ձերբակալությանը` հիշեցնելով, որ այդ գյուղում ինքն է հաղթել:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի և ևս 12 անձանց վերաբերյալ գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մինչև մարտի 19-ը։
Այսօր՝ մարտի 5-ին, Արագածոտնի մարզի Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Ապարանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմն օպերատիվ աշխատանքի արդյունքում կարողացան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 6 ամսական երեխային շոկային վիճակից հետ բերել:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն՝ այսօր կայացած նիստում իր կազմից նախագահ է ընտրել Ռուբեն Ջաղինյանին։
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիա- Աշոցք ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ափնա, Շողակն, Ձորագյուղ, Երնջատափ, Նիգավան, Լուսագյուղ գյուղերի ավտոճանապարհները:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 5-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.5 դրամ։ Ամերիկյան արժույթը երեկվա համեմատ էժանացել է 0.22%-ով կամ մեկ դրամով։
Չնայած թե Ազգային անվտանգության ծառայությունը, թե ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը հերքել են ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունները, որ էպոսագետ թեկնածուն ձերբակալվել է, լուրերը չեն դադարում։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանի գանգատում նշված խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում վերլուծել է, թե ինչ հնարավոր բացատրություններ կարող է ունենալ ՀՅԴ-ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու մոտեցումը։
Ինքն իրեն ջուր ներարկելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել շարքային Ալբերտ Նաջարյանը։
Երևանում մարտի 6-ի գիշերը կդիտվի տեղումների դադար, 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աճուրդի մասին լուրը նախօրոք տեղադրված է եղել կայքերում, եղել են հետաքրքրվողներ, սակայն դիմումներ չեն եղել, և աճուրդը չի կայացել:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 06.45-ի սահմաններում նշված «Տուն-ինտերնատի» բնակիչ, շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող Պ. Հ.-ն ապակու կտորով հարվածել է հսկիչի ձախ աչքին:
Մարտի 5-ին, ժամը 07.32-ի դրությամբ Սելիմի լեռնանցքում արգելափակված բոլոր 7 ավտոմեքենաները 31 ուղևորներով Գեղարքունիքի և Վայոց ձորի ՄՓՎ-ների, Մարտունու, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի ՃՇՇ-ների և ՀՀ ՊՆ ստորաբաժանումների ուժերով դուրս են բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը դեպի Եղեգնաձոր:
«Զարմանալի է, որ այն ուժերը, որոնք ժամանակին քննադատում էին Լեվոն Տեր-Պետրոսյանին ԲՀԿ-ի առաջնորդի հետ սիրախաղեր սկսելու համար, հիմա հորթային հրճվանք են ապրում և տարփողում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցի և հետագայում ընդլայնված կազմով հանդիպումը շարունակելու մասին»,- գրել է Ռոբերտ Մելքոնյանը
Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը համարում է քաղաքական ռոմանտիկայի արդյունք:
Ոստիկանությունում Խռուշը, Ցեցը և Բետոնը անհերքելի ապացույցների տակ խոստովանել են կատարվածը: