
Անորեքսիայով հիվանդանում են նաև երեխաները

ABC News-ը գրում է, որ այժմ անորեքսիա հիվանդությունը հանդիպում է նաև երեխաների մոտ: Կայքը ներկայացնում է փոքրիկ Սոֆիի պատմությունը: Երկար ժամանակ բժիշկներն ու նրա ծնողները այդ խնդիրը երեխայի մոտ չեն նկատել. արտաքինից ամեն ինչ կարգին է եղել: Շուտով երեխան հրաժարվել է քաղցրավենիքից, իսկ հետո սկսել է շատ քիչ ուտել: Երեխան գանգատվել է փորկապությունից, գլխապտույտներից, մաշկի քորից: Մի փոքր ուշ աղջիկը խոստովանել է, որ դպրոցում ճաշելուց հետո իր մոտ փսխում է առաջանում, ինքն անընդհատ ուտել է ցանկանում, սակայն չի կարողանում: Աղջկա խոսքով՝ իր գլխում հնչող ձայնը իրեն արգելում էր ինչ-որ բան ուտել: Բժիշկների ախտորոշմամբ՝ երեխան հիվանդ է անորեքսիայով:
Կայքը գրում է, որ անորեքսիան ժառանգական բնույթ ունի: Այդ հիվանդությամբ տառապող մարդկանց 56-70 տոկոսը սնուցման խնդիրներ ունեցող հարազատներ ունեն: Հիվանդությունը աղջիկների մոտ 10 անգամ ավելի հաճախ է հանդիպում: