15 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

22:55 04.03.2013 | ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը մինչև ընթացիկ շաբաթվա վերջ կորոշի Երևան քաղաքի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը:

21:58 04.03.2013 | ԱԺ պատգամավորի տղան՝ «գոլդ» համարանիշներով «Բենթլիով» և «Տոյոտայով», բերման ենթարկվեց ոստիկանություն (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 4-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Խորենացի փողոցից ՀՀ Ոստիկանություն են բերման ենթարկել Արարատի մարզի Շահումյան (Յուվա) գյուղի բնակիչ 24-ամյա Վարդան Կարապետյանին:

21:42 04.03.2013 | «Մատաղիսի» գործով վերաքննիչ բողոքների քննությունը սկսվել է

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, սկսվեց «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքների քննությունը:

21:17 04.03.2013 | Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած քննարկումները տապալվեցին. Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ սկսված քննարկումները` հետընտրական զարգացումների վերաբերյալ, տապալվել են:

21:09 04.03.2013 | Կան փակ ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

20:44 04.03.2013 | Ր. Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի մերժվեց

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, այսօր մերժեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

19:38 04.03.2013 | «Մարդը, թեկուզ ուսուցիչ է, հիվանդանալու, բուժվելու և ընդհանրապես ապրելու իրավունք չունի՞». Ուսուցչուհու բաց նամակը վարչապետին և ֆինանսների նախարարին

«Ո՞ւմ գլխում է այդ «հանճարեղ» միտքը ծագել, որ տասնմեկ ժամ ունեցող ուսուցիչը բժշկական ապահովագրության կարիք ունի, իսկ տասը ժամ ունեցողը չունի: Տրամաբանություն կա՞: Հիմնավորե՛ք, խնդրում եմ»

19:27 04.03.2013 | Փլուզվել է դպրոցի տանիքը

Մարտի 4-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 154 հասցեում գտնվող Սևանի երաժշտական դպրոցի տանիքը փլուզվել է (մոտ 40 քմ):

19:16 04.03.2013 | Ոսկու պետական գինը մի փոքր թանկացել է

ՈՍԿԻ` գնման գին` 19261,78 (+56.13), բացթողնման գին` 20936,72 (+61.01), ԱՐԾԱԹ` գնման գին` 348.64(-4.88), բացթողնման գին` 378.96 (-5.3), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19370.97(-565.72), բացթողնման գին` 21055.40(-614.92), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8919.31 (-78.07), բացթողնման գին` 9694.90 (-84.86)։

19:04 04.03.2013 | Մարդու իրավունքների վիճակը Պաշտպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Օմբուդսմենի 2012 թվականի զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները:

18:55 04.03.2013 | Խորհրդակցություն` ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ շարունակվում են քննարկումները հետընտրական գործընթացների շուրջ:

18:43 04.03.2013 | Հիմնվել է Հայաստանի պատանի փրկարարների ասոցիացիա

ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ այսօր Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում Հայաստանում 1-ին անգամ անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։

18:23 04.03.2013 | Մինչև 2015թ. Հայաստանում ստեղծվելու է տվյալների էլեկտրոնային բազա՝ Ցեղասպանության զոհերի անուններով

Հայաստանում մինչև 2015թ.` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ստեղծվելու է տվյալների էլեկտրոնային բազա՝ Ցեղասպանության զոհերի անուններով:

18:16 04.03.2013 | Ռիհաննան ցանկանում է Քրիս Բրաունից երեխա ունենալ

Հայտնի երգչուհի Ռիհաննան, ով վերջերս կրկին սկսել է հանդիպել սկանդալային ռեփեր Քրիս Բրաունի հետ, պատրաստվում է մայրանալ։

18:08 04.03.2013 | Օբաման կֆինանսավորի մարդկային ուղեղի լայնածավալ հետազոտական նախագիծ

Օբամայի վարչակազմը մտադիր է այս ամիս հայտարարել մի հավակնոտ նախագծի մասին, որը վերաբերում է մարդկային ուղեղին և դրա գործունեությանը. այն կներառի հասարակական և մասնավոր գիտնականների:

17:51 04.03.2013 | Ցուկերբերգ. «Մեր հասարակությունը գիտնական հերոսների կարիք ունի»

Տասնմեկ գիտնականներ, որոնց մեծ մասն ամերիկացիներ են, դարձան աշխարհում բժշկության և կենսաբանության ոլորտում ամենահարուստ գիտական մրցանակի` «Breakthtough Prize»-ի առաջին դափնեկիրները:

17:19 04.03.2013 | Ես ո՞վ եմ` նվաստս, որ դիմեմ քեզ, ո՜վ Օբա՜մա…

«Ախր ես չեմ հանդգնում, ինչպե՞ս կարող եմ ես՝ նվաստս… ինչպե՞ս կարող եմ խոսք ասել ԱՄՆ-ի նախագահին… Եթե իմանայինք, որ նա մտածում է՝ շնորհավորել, այդ ընթացքում գուցե կարողանայինք ֆոն ստեղծել, որ նա կարողանար հասկանալ, թե ինչ է անում»,- ասում է Լուսինե Բադալյանը

17:07 04.03.2013 | Ինչ «ճանապարհային քարտեզ» է առաջարկում Արմեն Աշոտյանը

Աշոտյանն առաջարկում է մինչև ՍԴ վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները

16:59 04.03.2013 | Դիլիջանի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին և «BMW»-ն (լուսանկարներ)

Դիլիջանի ոստիկանները բաժին են բերման ենթարկել Դիլիջան քաղաքի Կամարինի 52 տան բնակիչ 26-ամյա Սասուն Օթարյանին, ով ոստիկանությունում սկզբում փորձել է հերքել իր կողմից կատարված մահվան ելքով վրաերթը…

16:49 04.03.2013 | Նոր Նորքում վաղը ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մարտի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

16:42 04.03.2013 | Սյունիքում քրեական գործ է հարուցվել գյուղապետի նկատմամբ

Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ծավ համայնքի ղեկավարների` Սեյրան Զաքարյանի և Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

16:29 04.03.2013 | ՍԱՊԾ-ը հավաստիացնում է, որ «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշին անվտանգ է

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող:

16:12 04.03.2013 | Դոլարը շարունակում է թանկանալ

Բորսայում վաճառվել է աննախադեպ մեծ քանակությամբ՝ ավելի քան 16 միլիոն դոլար

15:35 04.03.2013 | Սելիմի լեռնանցքը փակ է

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Մարալիկ-Լանջիկ, Լոռու մարզի Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհները:

15:19 04.03.2013 | Այս պահի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում են գտնվում ընտրախախտումների 76 դեպք. Ոստիկանություն

Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ 04.03.2013 թ. ժամը 13:00-ի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում են գտնվում 76 դեպք, որից 17-ը վերաբերվում են ընտրակաշառքներին, 25-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն…

15:12 04.03.2013 | Նարինե Մկրտչյան. ԸՕ-ի ընտրագրավին վերաբերող դրույթները հակասում են Սահմանադրությանը

Նարինե Մկրտչյանը պնդում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 24-րդ, 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունների «կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները» բառերը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

15:06 04.03.2013 | Ապարանցիների հերթական հերոսությունը. փրկարարները ոտքով հիվանդներին տեղափոխել են 1.5 կիլոմետր

Այսօր` մարտի 4-ին, Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի պետ Հայկ Արշակյանի, հրշեջ-փրկարարներ Սիսակ Կարապետյանի, Մուշեղ Գևորգյանի, Արմեն Սահակյանի, Գեղամ Հայրապետյանի, Հարութ Եղիազարյանի և Գարիկ Պողոսյանի ուժերով, Նիգավան գյուղից 2 քաղաքացու տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:

14:41 04.03.2013 | Արագածոտնի մարզում արգելափակումից դուրս է բերվել 13 ավտոմեքենա

Մարտի 4-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն-Ալագյազ ավտոճանապարհի 20-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

14:32 04.03.2013 | Սպասվում են տեղումներ

Մարտի 5-ին ամենուրեք, 6-ին Սյունիքում և Վայոց ձորում սպասվում են տեղումներ, մարտի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

14:24 04.03.2013 | Moody International-ը հաստատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության համապատասխանությունը միջազգային ստանդարտներին

Աուդիտի ընթացքում չի հայտնաբերվել ոչ մի անհամապատասխանություն: Կարևոր է այն փաստը, որ ISO 9001:2008 որակի ստանդարտին համապատասխանելու համար ընկերությունը պետք է զարգանա, անընդհատ բարելավելով որակի համակարգը:

  • Page 2369 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2364
  • 2365
  • 2366
  • 2367
  • 2368
  • 2369
  • 2370
  • 2371
  • 2372
  • 2373
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Խեղկատակը մերկ է... ոչ միայն խեղկատակը
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը