Բաժիններ՝

Քսենյա Սոբչակը հանդիպել է Ֆրանսիայի նախագահին

Մաքսիմ Վիտորգանի հետ ամուսնանալուց հետո ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը մեկնեց ամուսնական ճանապարհորդության: Մի քանի օր առաջ սկանդալային հաղորդավարուհին եղել է նաև Ֆրանսիայում, մասնավորապես՝ Փարիզում: Ինչպես գրում է woman.ru կայքը, փարիզյան այցելության ընթացքում Սոբչակը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

«Նստած եմ Ֆրանսիայի դեսպանի նստավայրում: Ֆրանսիայի նախագահ Օլանդն ինձ հանդիպման է հրավիրել: Մեծ պատիվ է: Արդեն կես ժամ է՝ Օլադին ենք սպասում: Պուտինն Օլանդի հետ հանդիպումից 1 ժամ ուշացել է: Մի խոսքով, ինչ ուզում ես՝ արա, Պուտինն է մեղավոր»,- գրել է Սոբչակն իր միկրոբլոգում: Նա նաև նշել է, որ նախագահն իրեն մասնավոր զրույցի է հրավիրել, և, որ Օլանդն իրեն ռուս Դեպարդյե է համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031