Բյուջետային iPhone 5-ը շուկայում կլինի մոտ ապագայում
Apple ընկերությունը մոտ ապագայում պատրաստվում է ներկայացնել iPhone 5 սմարթֆոնի բյուջետային տարբերակը: Սարքավորման արժեքը կլինի 330 դոլար, գրում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ նորույթը հիմնականում նախատեսված է Չինաստանի և Հնդկաստանի միջին խավի համար:
Ըստ տեղեկությունների՝ iPhone 5-ի էժան տարբերակը արտաքինով նման կլինի դրա օրիգինալ մոդելին, իսկ որպես տարբերություն նշվում է այն, որ բյուջետային տարբերակը ավելի էժան նյութերով, օրինակ՝ պլաստմասսայով է պատրաստված լինելու:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, չնայած իր բոլոր հավաստիացումներին և հայտարարություններին, ընկերությունը կարող է թողարկել սարքավորում, որը նման է բյուջետային iPhone-ին։