
Էրեբունի բժշկական կենտրոնի դիմաց բախվել են Երազն ու Մերսեդեսը. Երազը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում՝ Տիտոգրադյան փողոցում՝ Էրեբունի բժշկական կենտրոնի դիմաց, բախվել են 30 ամյա Վահե Թորոսյանի վարած Մերսեդես մակնիշի 08 ԼԼ 844 և Երևանի բնակիչ 51 ամյա ծնված Աբրահամ Թոփլաղանցյանի վարած Երազ 762 մակնիշի 61 ՕՍ 036 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բախման հետևանքով Երազը կողաշրջվել է իսկ վարորդը տեղափոխվել է Երեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Կարճ ժամանակում ժամանել են նաև Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: