«Դուք ձեր հոգու ֆեյսագրքում delete եք արել ժողովրդին, այն ամենն ինչ դրական է, մարդկային է»

Հեղինակ կատարող Մարիետա Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում անկեղծ գրառում է կատարել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Մարդ արարածը զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանի է և օժտված է ինֆորմացիա մտապահելու, և դրա միջոցով կենսափորձ կուտակելու ունակությամբ, որը բացակայում է կենդանական աշխարհի մյուս կենդանիերի մոտ:

Անհրաժեշտության դեպքում նա վերարտադրելու նպատակով գործի է դնում իր իմացական պրոցեսները, այն է հիշողություն կոչվածը… Այս համակարգիչ կոչվածը նույնպես ստեղծված է մարդու կողմից և մտապահում է միլիոնավոր ինֆորմացիա, սակայն սրանց մեջ կա մի կարևոր տարբերություն` համակարգչի մոտ բացակայում են հուզական, զգացմունքային տարրերը… Այս քսան տարում ժողովուրդը իր հիշողության մեջ ահռելի քանակությամբ ինֆորմացիա է ստացել, և պետք է ասեմ ոչ դրական, և այպես ասած download արել իր հիշողության ֆայլերում…

Կառավարության հարգարժան աշխատակիցներ.. նախագահ, նախարարներ, վասալներ, ձեզ ծառայող ոստիկաններ և այլ մանր մունր նազիր վեզիրներ, Ձեզանից մեկն ու մեկը իր ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԻՄԱՑԱԿԱՆ ԱՅՍ ԿԱՐևՈՐ նյարդահամակարգում այս քսան տարվա մեջ կարող եք բացել մի ֆայլ, որտեղ դուք կատարած լինեք առնվազն մի լավ գործ… հլը click արեք ձեր ֆայլերը, նաև հոգու ֆայլերը… կարծում եմ այնտեղ ոչինչ չի բացվի, դատարկությունից բացի, իսկ եթե կա մի հատ share արեք իմանանք: Դուք ձեր հոգու ֆեյսագրքում delete եք արել ժողովրդին, այն ամենն ինչ դրական է, մարդկային է:

Հլը պատկերացրեք, դիցուք, ձեր ունեցած բանկային հաշվեկշռում հանկարծ բացակայեն մի քանի, ենթադրենք, կարևոր վեց զրոներ… այսինքն սխալ լինի համակարգչի պատասխանը, ի՞նչ կանեք, նորից կփորձեք, էլի, էլի էլի… կկարմրեք կկարմրատակեք, գետինը կփախչի ոտքերի տակից… սնանկության, բանկրոտի հոտ կառնեք ու վերջում կտաք կջարդեք այդ խեղճին… ԲԱ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, բա ժողովուրդը ոնց է դիմանում ձեր սխալներին, չէ որ ունի հուզական ներաշխարհ, ոնց է դիմանում… դե էլ չասեմ, մի օր կտա կջարդի…»:

Տեսանյութեր

Լրահոս