 
                        Աշխարհի 5 ամենաթանկ ռեստորանները (լուսանկարներ)
 
                                    Ռեստորանային բիզնեսն ամենաշահավետներից է: Տարվա ընթացքում մարդիկ շուրջ 2 տրիլիոն դոլար են ծախսում ռեստորաններում: Luxlux.net կայքը կազմել է աշխարհի ամենաթանկ ռեստորանների ցուցակը:
Աշխարհի ամենաթանկ ռեստորանում կարելի է ընթրիք պատվիրել 368 դոլարով: Այն գտնվում է Տոկիոյում: «Արագավա» ռեստորանն իր շքեղ դիզայնով չի առանձնանում, սակայն այն մշտապես լիքն է հաճախորդներով, այդ իսկ պատճառով՝ սեղաններն այստեղ պետք է նախօրոք պատվիրել: Պատճառն այն է, որ այս ռեստորանում կարելի է համտեսել աշխարհում ամենաթանկ պահածոյացված տավարի միսը:

Կայքի ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է Փարիզի «Plaza Athenee» հյուրանոցային համալիրում գտնվող «Alain Ducasse» ռեստորանը: Վերջինս առանձնանում է իր շքեղ դիզայնով: Այստեղ ճաշատեսակները կարելի է համտեսել մոտավորապես 231 դոլարով:

Լոնդոնում է գտնվում հայտնի բրիտանացի խոհարար Գորդոն Ռամզիի ռեստորանը: Այստեղ ընթրելու համար անհրաժեշտ է մինիմում 183 դոլար:

Մյունհենում գտնվող «Acquarello» ռեստորանում կարելի է համտեսել ամենաանսովոր ուտելիքները: Ամենաքիչը 125 դոլար է անհրաժեշտ այստեղ առաջարկվող ուտելիքները փորձելու համար:
Հռոմում գտնվող «Alberto Ciarla» ռեստորանի հաճախորդներին առաջարկվում են միայն հեղինակային ուտեստներ: Ռեստորանի դիզայնն արված է 70-ականների ոճով: Ռեստորանի միջին հաշիվը կազմում է մոտ 113 դոլար:
 
  
  
  
 
                                    


 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        