Հայաստանի ինքնիշխանությունն իջնում է ոչ թե այս կամ այն միության մեջ մտնելով՝ այլ արտագաղթով, տնտեսական զրո մակարդակով, քաղաքական զրո մակարդակով, հասարակության լրիվ անտարբերությամբ, ինչի ապացույցն էր Բաղրամյան 26-ի մոտ կայացած երեկվա ակցիան, որին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել:
Ուրբաթ երեկոյան Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության տակ ստորագրել են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ, իհարկե, ԱՄՆ-ը:
«Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն»:
Ոստիկանները նրան բռնել են այն ժամանակ, երբ նա ճաշում էր Սադովայա-Սամոտեչնայա փողոցի վրա գտնվող «Хурма» ռեստորանում։ Քանի որ «օրենքով գողի» մոտ հակաօրինական ոչինչ չի հայտնաբերվել, նրան ազատ են արձակել պրոֆիլակտիկ բնույթի կարճատև զրույցից հետո։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, խաղից հետո արժանին մատուցեցին հայ ֆուտբոլասերներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ ցուցաբերած աջակցության համար:
Նախկինում չդատապարտված Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը:
Վիճաբանությանը միջամտել է Ա.Ղամբարյանի դուստրը՝ անչափահաս Մերի Աբրահամյանը, որի ժամանակ Ս.Պլասկինը ձեռքով քաշքշել է նրա ձեռքերից, ոտքով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Կարեւորն այն էր, որ մենք հաղթեցինք: Հաղթանակը դժվար էր, բայց մենք կամային որակներ ցույց տվեցինք:
ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 70 հարց եւ միջազգային 22 պայմանագիր:
Գործարարի ընտանիքը նաեւ Սոսո Պավլիաշվիլիին է մեղադրել սպանությանը մասնակցություն ունենալու մեջ, սակայն դատախազությունը նշել է, որ չունի բավարար ապացույցներ նրան մեղադրանք առաջադրելու համար:
Դանիացիների հետ պատասխան հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի կորուստները հսկայական են, չեխերին 2:1 հաշվով հաղթելուց հետո մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը լրջագույն կադրային խնդիրներ է ունենալու հաջորդ խաղում, Պրահայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը: «Միշտ չէ, որ հաղթում է ուժեղ թիմը: Ցանկանում էինք հաղթել եւ չէինք մտածում, թե ինչ ենք ցանկանում: […]
«Fitch Rating»-ի կողմից տրամադրված վարկանիշը համապատասխանում է Հայաստանի վարկային «BB-ի» վարկանիշի, որի կանխատեսումը կայուն է:
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են ստացվել, որ 1967 թ. ծնված Արմեն Բ.-ն իր տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրամիջոց է թաքցնում:
Բանաձեւի նախագիծը, որով ԱՄՆ վարչակազմին իրավունք է տրվում ռազմական հարված հասցնել Սիրիային, հավանության էր արժանացել Սենատի համապատասխան հանձնաժողովի կողմից:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.52-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրեց, որ տեղական ժամանակով ժամը 20.35-ին Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Ախալքալաք քաղաքից 25 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել էր, որ վրացական կողմը և Աբխազիան համաձայնության են եկել երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցում։
Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ու բնականաբար ամեն ինչ պետք է արվի այդ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Հիմա ինչպես եք պատկերացնում, որ ռազմական անվտանգության կոնկրետ համակարգի անդամ լինելով՝ Հայաստանը որոշեր մերժել այդ նույն համակարգի տնտեսական հատվածին ինտեգրումը:
Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հետևանք է Հայաստանում գործող իշխանությունների համակարգային փոփոխություններից խուսափելու ձգտման, այլ ոչ թե` արտաքին ճնշումների:
Բանակի հրամանատարի տեղակալները, ըստ ողղությունների, ներկայացրել են իրականացված աշխատանքների համալիրը, անդրադարձ են կատարել տեղ գտած թերություններին ու բացթողումներին, առաջարկել դրանք շտկելու արդյունավետ ուղիներ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասիկ գյուղի թիվ 6-րդ փողոցի 32-րդ տունն այրվում է:
Ամերիկահայ գործարարը Էդմոնդ Խուդյանը մի շարք փաստերով ապացուցում է փողերի լվացման հարցում սնանկության գործով կառավարչի կողմից Վլադիսլավ Մանգասարյանին օժանդակելը
«Եվրոպական Ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության Մոսկվայում Մաքսային Միությանը միանալու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրած հայտարարության և դրան հաջորդող զարգացումների վերաբերյալ.
Ջրահեռացման խողովակի մեջ հայտնաբերվել է F1 տեսակի բեկորային նռնակ, որը փոխանցվել է ոստիկանության աշխատակիցներին:
«Մերսեդես E-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքից Արարատ գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա հեծանվորդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Ես հաստատում եմ, որ երեկ երեկոյան նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆյուլեն հանդիպել են և քննարկել վերջին զարգացումները, որոնք հստակ ազդեցություն ունեցան ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա: Մենք շարունակում ենք վերլուծել այս նոր իրադրությունը՝ մեր գործընկերների հետ խորհրդակցելով: Այժմ մենք գտնվում ենք ԵՄ անդամ երկրներին այս նոր իրավիճակի մասին տեղեկացնելու և նրանց հետ խորհրդակցելու գործընթացում:
ամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Մելանյա Տոնոյանը իր կողմից վարած Mitsubishi Pajero մակնիշի 64 PM 444 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի վարչական շրջանի Հասրաթյան փողոցում գործող Մալաթիա- Սեբաստիա ՓԲԸ Կռունկ ընկերության մոտ գտնվող հանրակացարնի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա Էդգար Կոստանդյանին:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, և այլք:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերի թվով Հայաստանը միջին տեղ է զբաղեցնում Եվրախորհրդի երկրների շարքում, այս տարվա ընթացքում Հայաստանն ընդամենը մեկ գործ է տանուլ տվել:
Քիչ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է հրավիրել օպերատիվ ծառայությունների ղեկավար կազմի հետ, որը վերաբերել է քաղաքացիական ակտիվիստների վրա հարձակումների, նրանց դաժան ծեծի ենթարկելու դեպքերին: