Այս գործընթացն իրականացվելու է ՀՀ կառավարության` ՊՈԱԿ-ի մասին օրենքի 5-րդ, 9-րդ և 13-րդ հոդվածների համաձայն:
Google ընկերությունը հայտարարել է, որ Android-ի հաջորդ տարբերակը` Android 4.4-ը, կստանա KitKat անվանումը՝ ի պատիվ հայտնի շոկոլադի, որն արտադրում է Nestle ընկերությունը:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը 2012 թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը:
«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տվյալները, 1991 թ. ծնված Բորիս Մ.-ի բերած և դատապարտյալ, 1989 թ. ծնված Արթուր Յ.-ին հասցեագրած հանձնունքի զննությամբ 5 հատ շաուրմաներից մեկի միջից հայտնաբերվել են թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներ, որոնց մեջ առկա էին դարչնագույն, կասկածելի կոշտ զանգվածներ:
Ենթադրվում է, որ Բրյուսելում Նալբանդյանը բացատրություններ կներկայացնի Եվրամիության պաշտոնյաներին՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման առնչությամբ։
«ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զարյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներին՝ տնօրեն Անդրե Անդոնյանին և ավիացիայի գծով տնօրեն Ալեքս Դիխտերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.49%-ով կամ 2 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 100 հազար դոլար։ Հիշեցնենք, որ երեկ նույնպես շատ քիչ քանակի դոլար էր վաճառվել՝ 200 հազար
Քննարկվել են համայնքների ֆինանսավորման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական եկամուտների հավաքագրման մեխանիզմների արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր՝ միտված տեղական ինքնակառավարման մարմինների ամրապնդմանն ու հնարավորությունների ավելացմանը:
«Մաքսային միությանը միանալու հարցը միջկառավարական, միջպետական հարաբերությունների դաշտում է, ինչ վերաբերում է փաստացի այսօրվա մեր գազի ներկրման գնի հարցին, ապա դա առևտրային պայմանագիր է 2 տնտեսավարողների միջև»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «թե ինչքանով մաքսային միությունը ազդեցություն կունենա, կամ չի ունենա, դա արդեն միջկառավարական, միջպետական հարաբերությունների դաշտում է»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Իսահակյան փողոցում գտնվող «ՎՏԲ» բանկի մոտի խանութի ապակին կոտրել և գողություն են կատարել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին:
Վեդի քաղաքի Արարատյան և Ն. Մկրտչյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել է 363 կոռուպցիոն բնույթի նյութ, որոնցից 138-ով հարուցվել է քրեական գործ, 189 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ նախորդ տարվա 185-ի համեմատ, որոնցից 123-ը` արդարացման
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր հարցաքննվեց վկա, դատապարտյալ Արտակ Հակոբյանը:
ՀՀ նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան այսօր «զսպելու» էր եկել անձամբ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
«Դատարանն ինձ համար շշմելու վճիռ է կայացրել. առաջին անգամ է, որ ճանաչվել է քաղաքացու ազատ խոսքի, տեղաշարժման, հավաքների մասնակցության իրավունքի խախտումը»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ ասաց Լևոն Բարսեղյանը:
2013 թվականի սեպտեմբերի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
Երևան քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վարդան Հ.-ին, 1978 թ. ծնված Գարիկ Ա.-ին և 1980 թ. ծնված Երվանդ Գ.-ին:
Մաքսային միությանը ՀՀ միանալու որոշումը ամենևին չի նշանակում ԵՄ-ի հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում։ ՀՀ նախագահը բազմիցս հայտարարել և երեկ իր ռուս գործընկերոջ տված համատեղ ասուլիսի ժամանակ հաստատեց, որ Հայաստանի համար այն բարեփոխումները, որ իրականացվում են Եվրամիության աջակցությամբ, չափազանց կարևոր են։
Վաղը՝ ժամը 20.00-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը:
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՓԾ օրվա պատասխանատուն, ՃԿԿ օպերատիվ խումբը և ՓՋ-ի սակրավորական խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արամի փողոցի թիվ 56 հասցեի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար:
Սամվել Ե.-ն վիճաբանել է Անուշ Պ.-ի հետ, որի ժամանակ վերջինիս շրջազգեստի գրպանից հանել է 60.000 դրամ, այնուհետև հրաժարվել է հետ վերադարձնել, ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ միջադեպին ներկա գտնված մի քաղաքացի, մոտենալով Սամվել Ե.-ին, մահակով մի քանի անգամ հարվածել է նրան` պատճառելով վնասվածքներ և հեռացել:
Քաղաքացիական համազգեստով անձինք Արգիշտի Կիվիրյանի ձեռքերը ոլորելով նրա բերման ենթարկեցին բաժին:
ՀՀ կառավարությունը փորձում է կանխարգելել որոշ նոր սերնդի թմրամիջոցների ներկրումը Հայաստան: Խոսքը մասնավորապես համաշխարհային թմրաբիզնեսում «Սփայս» անվամբ հայտնի թմրամիջոցի մասին է:
«Այժմ մի այսպիսի իրավիճակ եղավ` մի կողմից Ասոցացման համաձայնագիրը, մյուս կողմից` Մաքսային միությունը: Երկու կողմն էլ սկսեցին քաղաքական հակասություն տեսնել, որ կա´մ այստեղ պիտի լինես, կա´մ այնտեղ: Հայաստանը պետք է որոշում ընդուներ»:
Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ։ Ինչպես քվեարկեց՝ այդպես էլ կլինի։ Այլապես կամ վատ է լինելու կամ էլ խայտառակվելու ենք։
Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական զանազան հարցերի: