04 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:30 06.09.2013 | 14 անհայտ միլիարդատերեր, ովքեր հայտնի բրենդերի սեփականատերեր են

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն միլիոնատերերի ցանկը, ովքեր հայտնի բրենդերի սեփականտերեր են, սակայն մարդկանց շրջանում ճանաչված չեն:

00:21 06.09.2013 | «Կյանքի խոսք»ը՝ աուդիտ չանցած խոշոր կազմակերպությունների ցանկում

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պարտադիր ֆինանսական աուդիտ չանցած խոշոր կազմակերպությունների ցանկը 2013թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ։

23:54 05.09.2013 | Հայաստանը Եվրոպային առաջարկում է «Ավելի լավ է ինչ-որ բան, քան ոչինչ» բանաձևը

Մեր երկիրը պատրաստ է եվրոպական հանրույթի հետ լայնածավալ համագործակցության, իսկ եթե այդ համագործակցության սահմանները կնեղացվեն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, ապա «վստահաբար Հայաստանի և ԵՄի-ի միջև քաղաքական օրակարգը կարող է լինել համատեղ և ենթադրել մեր երկրի հետագա խորքային բարեփոխումներ և ժողովրդավարացում:

23:45 05.09.2013 | Նոր հանգամանքներ՝ անկողնում կատարված սպանությունից

22-ամյա կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, իսկ նրան սպանելուց հետո դիակը 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Լազարբիձեի հետ տեղափոխել է տանը կից, հանգուցյալին պատկանող արհեստանոցի նկուղ և թաքցրել այնտեղ:

23:30 05.09.2013 | Արցախցի երիտասարդները մտահոգություն են հայտնել Սերժ Սարգսյանի` Մաքսային միություն մտնելու հայտարարության վերաբերյալ

Նման որոշումները պետք է կայացվեն միմիայն հանրային լայն քննարկումների միջոցով` օգտագործելով ժողովրդի կամարտահայտման համար գոյություն ունեցող հնարավոր մեխանիզմները:

23:01 05.09.2013 | 33-ամյա տղամարդուն առևանգողները ներկայացել են ոստիկանություն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1958 թ. ծնված Դուխիկ Խ.-ն և հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով 15 րոպե առաջ իր տղային տնից տարել են:

22:51 05.09.2013 | Ինչու է ուշանում հաջորդ տարվա բյուջեն

2014 թ. բյուջեի կազմման գործընթացը սահմանված ժամկետներից մի փոքր ուշացել է: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքով՝ դրա պատճառները տեխնիկական են:

22:34 05.09.2013 | Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը «տեխնիկապես հնարավոր է»

«Իրականում, տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրն առանց ազատ առևտրի գոտու պայմանագրի, սակայն, դա այնքան էլ հեշտ ու պարզ գործընթաց չէ»,- փաստում է Յոզվյակը՝ ընդգծելով, որ չորս տարի առաջ՝ բանակցությունների մեկնարկին, կողմերը համաձայնել են, որ երկու փաստաթղթերը անքակտելի են լինելու:

22:24 05.09.2013 | 4-րդ սովխոզում թափառող շանը կրակելու փոխարեն կրակել են վագոն-տնակի վրա

Օգոստոսի 30-ին, ժամը 23.45, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել 1967 թ. ծնված Գուրգեն Կ.-ն և հայտնել, որ 4-րդ սովխոզում գտնվող իր վագոն տնակի վրա կրակել են:

21:51 05.09.2013 | Եվրամիությունը դեմ է Սիրիայում ռազմական գործողություններին

«Եվրամիությունը համոզված է, որ ջանքեր պետք է գործադրվեն քաղաքական կարգավորման ուղղությամբ»,-ասել է Բարոզուն:

21:41 05.09.2013 | Զինապահե՞ստ, թե՞ դպրոց. Դպրոցի տանիքում մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ամոնիտի 38 լիցք, 3 մեծ և 12 փոքր տրոտիլե գլանակ, հակատանկային 2 ական` առանց պայթուցիչի, լուսարձակող 8 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 27 և 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 53 փամփուշտ, 3 ճայթիչ հրապատիճ և 24 սմ բռնկիչ քուղ:

21:11 05.09.2013 | Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի և դիմել փախուստի

Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 36 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:

20:37 05.09.2013 | Վարդան Արամյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Վարդան Արամյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

20:12 05.09.2013 | ՀԱԿ-ը շարունակում է մնալ հավասարակշռված արտաքին քաղաքականության և փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների կողմնակից

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ընդունել են մի քանի որոշումներ, որոնք առնչվում են Եվրոպական Միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերին, ինչպես նաև Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի միանալու վերաբերյալ:

19:50 05.09.2013 | Գողության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Մոսկվա-Երևան չվերթով

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1975 թ. ծնված Արշակ Հ.-ին, որը 2009 թ. փետրվարի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

19:31 05.09.2013 | Դոլարը մոտենում է 413 դրամի նշաձողին

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.79 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.19%-ով կամ 0.79 դրամով։

19:30 05.09.2013 | Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Ջոն Պոմերշեյմի հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն պարոն Ջոն Մարկ Պոմերշեյմի հետ:

19:18 05.09.2013 | Ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել ՀՀԿ գրասենյակի շրջակայքում

Ժամը 17:00-ին քաղաքացիական ակտիվիստները ՀՀԿ գրասենյակի մոտ նախատեսում էին ակցիա անցկացնել ընդդեմ Հայաստանի՝ ընդդեմ Մաքսային միության անդամակցության։ Սակայն ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել ՀՀԿ գրասենյակի շրջակայքում:

19:11 05.09.2013 | Վրաերթի ենթարկված 5-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Ա-160» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքում, տանը կից ավտոտնակից ավտոմեքենան դուրս բերելու ժամանակ, վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:

18:50 05.09.2013 | Նորատուսի փողոցները կհիմնանորոգվեն՝ Նորատուսի «Ռադիո»-ի վաճառքի հաշվին

ՀՀ կառավարությունը համաձայնել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող «Ռադիո» ՓԲԸ բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում Նորատուսի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված մոտ 31 մլն դրամն ուղղել Նորատուսի Վ. Մամիկոնյան փողոցի հիմնանորոգմանը:

18:49 05.09.2013 | Ջոն Հեֆերնը՝ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին

Քանի որ Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության կողմից մշակված oրենսդրական ձևաչափ է, մենք իրավասու չենք մեկնաբանել, թե Հայաստանի` եվրասիական Մաքսային միությանը անդամակցելու որոշումը ինչ առանձնահատուկ ազդեցություն կունենա ԵՄ Ասոցացման համաձայնագրի առնչությամբ:

18:14 05.09.2013 | Դժվար է մարդկային համարել այն քայլը, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա

Օգոստոսի 31-ին, ժամը 01-30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ այսօր իմացանք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Անկախ այն բանից, թե ինչ պատիժ կսահմանվի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բժշկին ծեծի ենթարկողների նկատմամբ, փաստն ինքնին դատապարտելի է։

18:10 05.09.2013 | Մաքսային միությանը միանալը սպառնալիք է Հայաստանի անկախության համար

Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնողները զրկվում են ազատ առևտրի այլ գոտիների միանալու հնարավորության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելուց:

18:10 05.09.2013 | Կառավարությունը երկարաձգեց Սևանի թերակզում ճոպանուղի կառուցող ընկերության մաքսային ռեժիմի ժամկետը

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում երեք տարով երկարաձգել է «Ախթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ընկերությունը զբոսաշրջության զարգացմանն ուղղված իր ներդրումային ծրագիրը սկսել է 2009 թվականին` ներմուծելով Սևանի թերակզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու տեխնիկական միջոցներ:

18:01 05.09.2013 | Կացնի հարվածներ՝ վիճաբանության ժամանակ

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Վարդուշ Ղ.-ի սկեսրայրը` 1939 թ. ծնված Յուրիկ Թ.-ն, իրենց ննջասենյակում, վիճաբանության ժամանակ, կացնով հարվածել է իր և սկեսուրի` Զեմֆիրա Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

17:51 05.09.2013 | «Հիմար լակոտ, էշի գլուխ, տանձի պոչ». Կոմիտաս 5-ում պռովակատոր են հայտնաբերել (տեսանյութ)

«Սրանից հետո ձեռքով չկպնեք»,- Կոմիտաս 5-ում ծառայություն իրականացնող ոստիկաններին, ըստ panorama.am-ի՝ ասել է բազմաբնակարան շենքի շինարարության դեմ պայքարի ելած ակտիվիստ աղջիկներից մեկը:

17:28 05.09.2013 | Նախախորհրդարան. Ճակատագրական որոշումներ կայացնելու իրավունքը պետք է ժողովրդի ձեռքում լինի

Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի պաշտոնը ժողովրդի իշխանության յուրացման միջոցով զբաղեցնող Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ` ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպումից հետո, անակնկալ հայտարարություն է արել այն մասին, իբրև թե Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:

17:22 05.09.2013 | Սպասել երկրորդ «թե»-ին

Մաքսային միության մաս կազմելու Երևանի պաշտոնական համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձի համազոր երևույթ չի նկատվում, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հետ Հայաստանի հատուկ ռազմավարական գործընկերությունը, մեր երկրի երկկողմանիորեն շրջափակված լինելը և տասնամյակների ընթացքում ուժանյութի, կապի, հաղորդակցության և մանավանդ ռազմական ոլորտներում Մոսկվայի հետ Երևանի կնքած պայմանագրային համաձայնությունների չափերն ու տարողությունները:

17:05 05.09.2013 | Մահվան ելքով պատահար Արթիկ-Ալագյազ ճանապարհին

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1997 թ. ծնված Վահան Մարգարյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

16:59 05.09.2013 | Կենտրոնում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 17-ից բարձր, Նար-Դոսի 30-ից բարձր, Չարենցի 125-ից բարձր համարների, Ռոստոմի, Քրիստափորի, Աղյուսագործների, Արհեստավորների փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

  • Page 2061 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2056
  • 2057
  • 2058
  • 2059
  • 2060
  • 2061
  • 2062
  • 2063
  • 2064
  • 2065
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը