23 Հուլիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:11 08.09.2013 | Երկնքից ընկած փամփուշտը ծանր վիրավորել է 7-ամյա երեխային

Դաղստանի Դերբենտ քաղաքում 7-ամյա Հաջին հրազենային վնասվածք է ստացել՝ առանց կրակոցի։ Գնդակն ընկել է երկնքից և հարվածել երեխայի գլխին այն ժամանակ, երբ նա բակում խաղում էր ընկերների հետ։

00:01 08.09.2013 | Վրաստանում ձերբակալվել են «օրենքով գողերի» հետ կապ ունեցող 13 հոգի (տեսանյութ)

13 հոգուց 9-ը նախկինում դատապարտված են եղել տարբեր հանցագործությունների համար։ Ըստ ոստիկանության վարկածի՝ ձերբակալվածները գործել են արտասահմանում բնակվող «օրենքով գողերի» կարգադրություններով։ Մասնավորապես, նրանցից 5-ին հեռակա կարգով ղեկավարել է «օրենքով գող» Նադիր Սալիպովը (մականունը՝ Գուլուա)։ Վերջինս այժմ պատիժ է կրում ադրբեջանական բանտերից մեկում։

23:50 07.09.2013 | Բաղրամյանի գլխավոր բժիշկը կալանավորվեց

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռքբերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:

23:45 07.09.2013 | Չպետք է վիրավորենք Ռուսաստանին. Լեւոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ կուսակցության վարչության նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:

23:30 07.09.2013 | Բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով հասնելու ենք արադարության. Էմիլ Բուդաղյան

«Երկրի նախագահին դիմում ենք գրել, պատասխանը չկա, եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու: Բայց Սերժ Սարգսյանը կարծում եմ մի բան կանի, նորից եմ նամակ գրելու, ասուլիս եմ անելու»,-ասել է Է. Բուդաղյանը:

23:20 07.09.2013 | Բաղրամյան գյուղում անհայտ անձը հրազենային վնասվածք է պատճառել 13-ամյա տղային

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն է ստացվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.40-ին, «աջ աչքի բարդ թափանցող երջերաթաղանթի վերք» ախտորոշմամբ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է դիմել Բաղրամյան գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Գոռ Վ.-ն:

22:50 07.09.2013 | Վրաստանի նախագահի պաշտոնին 52 թեկնածու է հավակնում

Ընտրական հանձնաժողովը ընդամենը 52 դիմում է ստացել: Թեկնածուներից 41-ն առաջադրվել է քաղաքական կուսակցությունների, 11-ը` նախաձեռնող խմբերի կողմից:

22:41 07.09.2013 | «Միցուբիշի»-ի բախման հետևանքով՝ եզրաքարը պոկվել և դիպել է 5-ամյա տղայի

Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան փողոցում բախվել է ճամփեզրի բետոնյա եզրաքարին, ինչի հետևանքով եզրաքարը պոկվել և դիպել է 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

22:20 07.09.2013 | Գյումրեցի անօթևան ընտանիքի երեխաները անգամ ծննդյան վկայական չունեն (տեսանյութ)

Ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքի 1-ին դասարան հաճախող երեխաներն անգամ ծննդյան վկայական չունեն:

22:10 07.09.2013 | Խոշոր ավտովթար` Բուրաստանի գյուղապետարանի դիմաց

Վթարի հետեւանքով «ԻԺ»-ը կողաշրջվել է, իսկ «Գազել»-ը` գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, իսկ մեկը` Երեւան:

21:50 07.09.2013 | Սոլակում երեխա է թունավորվել

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

21:32 07.09.2013 | Է. Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինկեւիչուսի հետ (լրացված)

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով, որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

21:21 07.09.2013 | Իվանին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1961 թ. ծնված Իվան Մ.-ին, որը մարտի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:

21:09 07.09.2013 | Այրվել են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի» տանիքի փայտե կառուցատարրերը

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17.09-ին, մարվել՝ 17.34-ին:

20:45 07.09.2013 | Համասեռամոլները պարտվեցին 600.000:0 հաշվով

Ամբաստանյալների ցուցմունքներն, ըստ էության, հաստատել են քննվող դեպքի օրը «Կոմայգու» հարևանությամբ գտնված նրանց «ընկերուհիները»:

20:31 07.09.2013 | Xiaomi- ին ցանկանում է առաջ անցնել Apple_ից` «խելացի» հեռուստացույցով

Xiaomi չինական ընկերությունը, որն առաջ է անցել Apple_ից` Չինաստանում սմարթֆոնների վաճառքով, որոշել է առաջ անցնել մրցակցից`ներկայացնելով «խելացի» հեռուստացույցը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգում և ունի ինտերնետ մուտքի հնարավորություն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

20:25 07.09.2013 | Բակո Սահակյանն ու Ռուբեն Վարդանյանի քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Հատուկ ուշադրություն է դարձվել բանկային համակարգի, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:

20:24 07.09.2013 | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբեր 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ, 10-ին ամպրոպի ժամանակ հյուսիսային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

20:11 07.09.2013 | «Ֆորդ Տրանզիտ»-ը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 29-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

19:59 07.09.2013 | Էմիլ Բուդաղյանը «պետական հանցագործություն» է որակում կատարվածը

Էմիլ Բուդաղյանը հիշեցրել է՝ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին խնդրելով, որ «գործը արդար քննեն ու ով մեղավոր է, պատժեն»: «Բայց պատասխան չստացա, ավելի ճիշտ՝ պատասխանը եղան էս ազատ արձակումները»,- դառնացած իր խոսքը ավարտել է Բուդաղյանը:

19:50 07.09.2013 | Պետերը կունենան նաև տեղակալներ (տեսանյութ)

Գյումրիի քաղաքապետարանում արդեն ավարտվել է աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հայտերի ստացման գործընթացը:

19:31 07.09.2013 | Եվրամիությունը ԱՄՆ-ին կոչ է արել առանց ՄԱԿ –ի զեկույցի Սիրիայում գործողություններ չսկսել

ԱՄՆ պետքարուղարը խոստացել է, որ եվրոպացի գործընկերների կարծիքը կփոխանցի ԱՄՆ նախագահի վարչակազմին:

19:29 07.09.2013 | Երգչուհի Ժասմինի ամուսնու թիկնապահները ծեծել են Նիսսանի վարորդին Մոսկվայի կենտրոնում (տեսանյութ)

Անցնող մեքենաներից մեկի տեսանկարահանման սարքը ֆիքսել է, թե ինչպես են վերոնշյալ թիկնապահները, իջնելով Բենթլի և Մերսեդես «G» մակնիշի մեքենաներից, անհայտ պատճառով վեճի են բռնվում Նիսսանի վարորդի հետ, որից հետո սկսում են նրան ծեծել:

19:21 07.09.2013 | Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենից

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, որը հուլիսի 9-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի սահմանահատման մեղադրանքով:

18:46 07.09.2013 | «Վճարում ենք 100 դրամ» շարժում. Ոստիկանությունը համագործակցում է հանցագործների հետ

Իսկ մենք ընդհանրապես պետություն ունե՞նք, թե՞ ոստիկանությունը ինչ-ինչ պաշտոնյաների և հանցագործների համար մասնավոր ծառայություն է, և որոշ անձինք այս ամենաթողության պայմաններում իրենց վեր դնելով պետությունից՝ սպառնում են պետությանը և սահմանադրական կարգին։

18:37 07.09.2013 | Պուտինը երգել է «Ռուսաստանի ձայնը» նախագծում (տեսանյութ)

Ուրբաթ օրը «Երեկոյան Ուրգանտ» շոուի շրջանակներում ներկայացվել է ռեպորտաժ, որը ցույց է տալիս, թե ինչպես է «Ռուսաստանի ձայնը» հայտնի նախագծում ելույթ ունենում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

18:31 07.09.2013 | Բանկերը նախապատվությունը տվել են դոլարով վարկավորմանը

Այսպիսով, դոլարով վարկավորման ծավալները շաբաթական կտրվածքով աճել են 4.4 միլիոն դոլարով կամ 12.9%-ով։ Դրամային վարկերի աճն ավելի թույլ է՝ 900 միլիոն դրամ կամ 2.4 տոկոս։

18:10 07.09.2013 | Վարորդը երկու ուղևորները տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 118-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես C-180» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի վարորդը երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

18:04 07.09.2013 | Կրակոց Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղում

Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի 18-ամյա բնակչուհի Անի Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին, իր ծնողների տանը վիճաբանել է Շիրակ գյուղի բնակիչ 1958 թվականին ծնված Սուքիաս Գրիգորյանի հետ: Վերջինս զենքով սպառնացել է, ապա կրակել աղջկա ոտքերի մոտ ու դիմել փախուստի:

17:49 07.09.2013 | Ըստ առաջնահերթության՝ լուծվելու է մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդիրը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենք:

  • Page 2057 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2052
  • 2053
  • 2054
  • 2055
  • 2056
  • 2057
  • 2058
  • 2059
  • 2060
  • 2061
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը