Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հինգշաբթի օրը Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ է ընդունվել, որում ԵԺԿ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը և ափսոսանք է հայտնում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ:
60-ամյա Տանյա Խաչատրյանը, վարելով Volkswagen մակնիշի 02 ՕՏ 800 համարանիշի ավտոմեքենան, բախվել է մայթեզրի մոտ կայանված Իսակովի պողոտայի բնակիչ, 42-ամյա Սամվել Սահակյանին պատկանող Mercedes մակնիշի 10 ՕՕ 909 համարանիշի և Նորագյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Խաչատրյանին պատկանող Mercedes մակնիշի 53 VD 555 համարանիշի ավտոմեքենաներին:
Բժիշկները Ա. Ո.-ի և Ա. Ե.-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ Ա. Գ.-ը՝ ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում ստուգել են ավտոմեքենայի գազաբալոնային և հոսանքամատակարարման համակարգերի անվտանգությունը:
1982 թ. ծնված Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին և պատճառել մահ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Վանիկ Ջուլհակյանը ձերբակալված է:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ալբերտ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ԵՊՃՀ-ի սպորտ դահլիճում:
Երեկ ժամը 22:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 19/2 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 47-ամյա Լևոն Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 77 ՕԼ 330 համարանիշի և Երևան քաղաքի Հասմիկի փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Աղագուլյանի վարած ВАЗ 21703 մակնիշի 10 ՕՕ 105 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը «ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մարմնի հայտնաբերման մասին» տեղեկություն չունի:
Մենք ՀՀԿ գրասենյակի մոտ էինք, բայց հետո մենք գնացինք Օպերա, այնտեղ ման եկանք, քայլեցինք, այնպես չէր, որ ուղիղ գնացել ենք տուն: Բայց որ հետեւել են, փաստ է, քանի որ չէին կարող տան մոտ նստել ու սպասել, կարող է ես երեք ժամից նոր տուն գայի, միանշանակ հետապնդել են, դա հաստատ: Հինգից-յոթ հոգի էին, ոչ պակաս:
Օրերս հաշտության եզրեր են գտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Կինգ դելյուքսի» գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը` նույն ինքը Պալաչը:
168.am-ի թղթակիցի հետ զրույցում Հայկակ Արշամյանի ընկերներից մեկը պատմեց, որ թե Հայկակը, թե Սուրենը բազմաթիվ վնասվածներ ունեն:
ԵԺԿ -ը քաղաքական համաժողովն այսօր իր բանաձեւով դատապարտեց Ռուսաստանի քայլերը Արեւելյան գործընկերության անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի հանդեպ:
Տիգրան Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը տեղեկացնում է, որ արդեն պատրաստ են համալիր փորձաքննության արդյունքները, որոնք ներառում են 9 փորձաքննություններ:
Հարավկորեական Samsung ընկերությունն այսօր ներկայացրել է իր Galaxy Gear «խելացի ժամացույցը»: Ենթադրվում է, որ սարքը կաշխատի Android օպերացիոն համակարգող գործող սմարթֆոնների հետ և հնարավորություն կտա օգտատիրոջը զանգեր և այլ գործողություններ կատարել:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող Հոլիվուդյան դերասանուհիների ցանկը: Եկամուտները հաշվարկվել են 2012-ի հունիսից մինչև 2013-ի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն միլիոնատերերի ցանկը, ովքեր հայտնի բրենդերի սեփականտերեր են, սակայն մարդկանց շրջանում ճանաչված չեն:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պարտադիր ֆինանսական աուդիտ չանցած խոշոր կազմակերպությունների ցանկը 2013թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ։
Մեր երկիրը պատրաստ է եվրոպական հանրույթի հետ լայնածավալ համագործակցության, իսկ եթե այդ համագործակցության սահմանները կնեղացվեն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, ապա «վստահաբար Հայաստանի և ԵՄի-ի միջև քաղաքական օրակարգը կարող է լինել համատեղ և ենթադրել մեր երկրի հետագա խորքային բարեփոխումներ և ժողովրդավարացում:
22-ամյա կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, իսկ նրան սպանելուց հետո դիակը 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Լազարբիձեի հետ տեղափոխել է տանը կից, հանգուցյալին պատկանող արհեստանոցի նկուղ և թաքցրել այնտեղ:
Նման որոշումները պետք է կայացվեն միմիայն հանրային լայն քննարկումների միջոցով` օգտագործելով ժողովրդի կամարտահայտման համար գոյություն ունեցող հնարավոր մեխանիզմները:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1958 թ. ծնված Դուխիկ Խ.-ն և հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով 15 րոպե առաջ իր տղային տնից տարել են:
2014 թ. բյուջեի կազմման գործընթացը սահմանված ժամկետներից մի փոքր ուշացել է: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքով՝ դրա պատճառները տեխնիկական են:
«Իրականում, տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրն առանց ազատ առևտրի գոտու պայմանագրի, սակայն, դա այնքան էլ հեշտ ու պարզ գործընթաց չէ»,- փաստում է Յոզվյակը՝ ընդգծելով, որ չորս տարի առաջ՝ բանակցությունների մեկնարկին, կողմերը համաձայնել են, որ երկու փաստաթղթերը անքակտելի են լինելու:
Օգոստոսի 30-ին, ժամը 23.45, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել 1967 թ. ծնված Գուրգեն Կ.-ն և հայտնել, որ 4-րդ սովխոզում գտնվող իր վագոն տնակի վրա կրակել են:
«Եվրամիությունը համոզված է, որ ջանքեր պետք է գործադրվեն քաղաքական կարգավորման ուղղությամբ»,-ասել է Բարոզուն:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ամոնիտի 38 լիցք, 3 մեծ և 12 փոքր տրոտիլե գլանակ, հակատանկային 2 ական` առանց պայթուցիչի, լուսարձակող 8 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 27 և 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 53 փամփուշտ, 3 ճայթիչ հրապատիճ և 24 սմ բռնկիչ քուղ:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 36 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Վարդան Արամյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ընդունել են մի քանի որոշումներ, որոնք առնչվում են Եվրոպական Միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերին, ինչպես նաև Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի միանալու վերաբերյալ: