23 Հուլիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:05 05.09.2013 | Մահվան ելքով պատահար Արթիկ-Ալագյազ ճանապարհին

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1997 թ. ծնված Վահան Մարգարյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

16:59 05.09.2013 | Կենտրոնում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 17-ից բարձր, Նար-Դոսի 30-ից բարձր, Չարենցի 125-ից բարձր համարների, Ռոստոմի, Քրիստափորի, Աղյուսագործների, Արհեստավորների փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

16:41 05.09.2013 | Կարեն Անդրեասյան. Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվեց լուրջ թերացումներով

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2011 թվականին, իսկ կոնկրետ համայնքում տուրքի դրույքաչափերը, դրանց վճարման ձևերը և այլ հարցերի կարգավորման իրավասությունը թողնվել է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, տվյալ դեպքում՝ Երևան քաղաքի ավագանուն:

16:31 05.09.2013 | Նպատակը սեյսմիկ ռիսկի նվազեցումն է

ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016թ. հոկտեմբերի 12-ը:

16:25 05.09.2013 | Օգնեք ինձ վերականգնել իրավունքներս

Մեծարգո պարոն նախագահ, հարգելի վարչապետ, խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ իմ ձեռքով, սակայն ստիպողաբար գրած դիմումս համարելու անվավեր և վերականգնելու իմ 4 տարվա ստաժը (ինձ միայն 4 ամսվա ստաժ են հատկացրել), ինչպես նաև մինչև նոր աշխատանքի անցնելու ժամանակահատվածը բռնագանձելու հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը՝ առ այսօր մոտ 5 միլիոն դրամ։

16:01 05.09.2013 | Հետախուզվողը մեկ օր անց հայտնաբերվեց

Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 1 շենքից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Իննա Գ.-ին, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

15:15 05.09.2013 | Քեռի Վանյան կացնով փորձել է սպանել քրոջ որդուն

Ըստ մեղադրանքի՝ 68-ամյա Վանյա Բաղդասարյանը, ժամանակավորապես բնակվելով քրոջ որդու՝ Գարիկի բնակարանում, 2012 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 19-ի սահմաններում կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ժամանակ խոհանոցից վերցրել է փոքրիկ կացինն ու հարվածել քրոջ որդուն՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

15:09 05.09.2013 | Երթ` ապօրինությունը դադարեցնելու պահանջով

Երթը մեկնարկելու է Մշակույթի նախարարության շենքի մոտից դեպի դատախազություն, քաղաքապետարան, մինչև «Փակ շուկա»։

14:54 05.09.2013 | Դատախազություն. Գուրգեն Մարգարյանի մայրն ասել է, որ օրվա մեծ մասը ամուսինն անցկացրել է որդու դիմանկարի առջև

Դեպքի առթիվ Երևանի Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն է տվել Արտուշ Մարգարյանի կինը և նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու` Գուրգեն Մարգարյանի (սպանվել է Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից) կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև:

14:48 05.09.2013 | Ալեքսանդր Արզումանյան. Անհնար է Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրումը առանց ԽՀԱԱՏ-ի

Կոպիտ ասած՝ Ասոցացման համաձայնագիրը պրեամբուլան է, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը՝ օպերատիվ պարագրաֆներն են: Եվ ինչպես որևէ պայմանագրում դու չես կարող միայն պրեամբուլան ստորագրել, այնպես էլ սա:

14:37 05.09.2013 | Ոստիկանները Կոմիտաս 5-ում քարշ են տվել գետնին պառկած 78-ամյա կնոջը

Կոմիտաս 5 հասցեում սեպտեմբերի 5-ին ոստիկանների և շինարարության դեմ բողոքող բնակիչների միջև տեղի ունեցած քաշքշուկից տուժած 78-ամյա Էմմա Արիստակեսյանը ոստիկանների մեղքով է ուշագնաց եղել։

14:28 05.09.2013 | ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի պատասխանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեությանը, ներկայացրել է մի շարք թվային տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

13:51 05.09.2013 | ԱՄՆ․ «Երկրները իրավունք ունեն ընտրել սեփական ճանապարհը»

«Մեզ քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը»:

13:49 05.09.2013 | Հայաստանի` ՄՄ-ին միանալու որոշումը կարող է գազի գների 30%-անոց նվազման հանգեցնել. ԶԵԱԲ

Հայաստանի` Մաքսային միություն և Միասնական տնտեսական տարածություն մտնելու որոշումը թույլ կտա 30 տոկոսով նվազեցնել գազի գները, երկիր բերել խոշոր ներդրումներ և երկիրը դուրս բերել տրանսպորտային փակուղուց:

13:24 05.09.2013 | Մաշտոցի պողոտայում 10-15 հոգով ծեծել են 22-ամյա երիտասարդին

Ըստ Արամ Ա.-ի հայտարարության` նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 6 հասցեի մոտ 10-15 անհայտ անձինք հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

12:59 05.09.2013 | Դանակի վնասվածք ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանի մայրը բացատրություն է տվել, որ որդին վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով: Նույն օրը, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վ. Պետրոսյանը մահացել է:

12:42 05.09.2013 | ԵՊՀ-ն տեղի չի տալիս. Մինչև սեպտեմբերի 6-ը ուսման վարձերը չվճարած ուսանողները կարող են հեռացվել

«Նման որոշում չկա, առաջին կուրսեցիների համար ուսման վարձերի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է»,- ասել է ԵՊՀ լրատվության պատասխանատու Կարեն Գրիգորյանը:

12:11 05.09.2013 | Հրազդան-Հանքավան ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ»-ը շրջվել է. կան տուժածներ

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 31 SL 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

11:51 05.09.2013 | Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել

Այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:

01:01 05.09.2013 | ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանության է արժանացրել Սիրիայի նկատմամբ ուժի կիրառումն արտոնող բանաձեւի նախագիծը

Սա նշանակում է, որ փաստաթուղթը կներկայացվի քննարկման Սենատի լիագումար նիստում:

00:40 05.09.2013 | Հայտնաբերվել են իժ և գյուրզա տեսակի օձեր

Հրշեջ-փրկարարները Պտղնի գյուղի ամառանոցների 2-րդ թաղամասի թիվ 13-րդ տան նկուղումհայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

00:30 05.09.2013 | Ինչու են ցանկանում արգելել «Սփայս»-ը. Նորաոճ թմրամիջոցի վտանգները

Ընթերցողներից շատերը թերևս առաջին անգամ են լսում այս թմրամիջոցի անունը, սակայն այն վերջերս հայտնվելով շուկայում՝ մեծ պահանջարկ է վայելում հատկապես երիտասարդների և պատանիների շրջանում և մոդայիկ է դառնում։

00:21 05.09.2013 | Սլավոններն ամրապնդում են դիրքերը. Թուրքիայում թագադրվել է ևս մեկ «օրենքով գող»

Բանտարկության ընթացքում նրա պատժաչափը երկու անգամ երկարացվել է՝ այլ դատապարտյալների ծեծելու համար։ Անտիպը նրանցից մեկի հետանցքի մեջ գդալ էր մտցրել, որից նա հրաժարվել էր։

00:08 05.09.2013 | Եվրոպական հանձնաժողովը համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը

Մենք վերստին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ-ն և ԽՀԱԱՊ-ն բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են հանդիսանում, այլ ոչ՝ զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել Անկախ պետությունների համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցության հետ

00:01 05.09.2013 | Իրավապաշտպանը Պուտինին պատմել է բարդ իրավիճակում հայտնված հայ ներգաղթյալ ընտանիքի մասին

Երկու երիտասարդներ, ովքեր գնացել են հիվանդանոց` տեսակցելու ծանր հիվանդ հորը, ձերբակալվել են հիվանդանոցից դուրս գալիս եւ միգրացիոն օրենսդրության խախտման համար արտաքսվել երկրից: Հայաստանում նրանց մուտքը թույլ չեն տվել, քանի որ նրանք վաղուց կորցրել են կապերը երկրի հետ:

23:51 04.09.2013 | Տառասխալ՝ սպորտի նախարարության պաստառի վրա (լուսանկար)

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության նիստերի դահլիճում փակցված պաստառում վրիպակ կա: Ուշագրավ է, որ մինչ օրս այս գերատեսչության  որևէ աշխատակից չի նկատել նախարարություն բառի մեջ բացակայող թ տառը: Henaran.am    

23:45 04.09.2013 | Արվեստի բուհերի Գյումրու մասնաճյուղերի գործունեությունը դադարեցվելու է

Այս գործընթացն իրականացվելու է ՀՀ կառավարության` ՊՈԱԿ-ի մասին օրենքի 5-րդ, 9-րդ և 13-րդ հոդվածների համաձայն:

23:39 04.09.2013 | Android-ի նոր տարբերակը անվանել են շոկոլադի պատվին`KitKat

Google ընկերությունը հայտարարել է, որ Android-ի հաջորդ տարբերակը` Android 4.4-ը, կստանա KitKat անվանումը՝ ի պատիվ հայտնի շոկոլադի, որն արտադրում է Nestle ընկերությունը:

23:20 04.09.2013 | Ծեծի մեղադրանքով հետախուզվող Տիգրան Մ.-ն հայտնաբերվել է

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը 2012 թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

23:13 04.09.2013 | Ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը

Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը:

  • Page 2062 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2057
  • 2058
  • 2059
  • 2060
  • 2061
  • 2062
  • 2063
  • 2064
  • 2065
  • 2066
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը