«Արդեն մեկ ամսից ավելի է՝ Արցախի շրջափակման դառը պտուղները քաղում ենք, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականությունից չի հրաժարվել և շարունակում է այդ ձեռագրով գործել: Երկու օր է՝ էլեկտրաէներգիայի հետ կապված խափանման, վթարի մասին են խոսում, բայց ես վստահ եմ, որ դա նույնպես արհեստածին է, իրենք ամեն կերպ փորձում են ճնշել, արցախահայությանը ընկճել՝ հետ կանգնել մեր պայքարից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ ընդգծելով, որ արցախահայությունը տրամադրված է պայքարի:
«Փաշինյանի այսօրվա ասածները նորություն չէին, նա բազմիցս տարբեր հարթակներից հայտարարել է, որ Արցախը պետք է ինքը իր խնդիրը լուծի: Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, այսօր ասաց, որ Արցախի իշխանությունները պետք է իրենք հասկանան Ադրբեջանի հետ, թե իրենց իրավունքները ինչպես պետք է չոտնահարվեն, ինչպես պետք է ապրեն: Այսինքն՝ նա ձեռքերը լվացել է Արցախից, և դա մեզ համար նորություն չէր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Բերձորի ճանապարհը բացելու հարցում որևէ հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ:
«Մենք ականատես ենք լինելու այդ ամենին: Ես իմ ժողովրդի զավակն եմ և հորդորում եմ պատրաստ լինել չընդհատվող պատերազմի ռազմական գործողություններին դարձյալ: Պետք է ինքնախաբեությամբ չզբաղվենք. այո՛, պատերազմ լինելու է»:
«Եթե հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, Սյունիքի մարզին, դա Իրանի հստակ կարմիր գիծն է, որի կապակցությամբ անմիջապես պաշտոնական Թեհրանն արձագանքում է, և անհրաժեշտության դեպքում նաև քայլեր և գործողություններ է ձեռնարկում: Լաչինի կամ Բերձորի միջանցքի հարցը քանի որ կապ ունի Արցախի Հանրապետության և ԼՂ հակամարտության հետ, Իրանը չափազանց զգուշավոր է՝ հաշվի առնելով այն հարցը, որ կան շատ լուրջ էթնիկ խնդիրներ Իրանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը:
Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ հայ ազգը պետք է համախմբվի մեկ հստակ օրակարգի շուրջ. «Այդ օրակարգն է՝ Փաշինյանին հեռացնել իր աթոռից, և ապահովել ազգային ուժերի կառավարության ձևավորումը»:
«Փաշինյանն ու իր թիմակիցները հենց ամենասկզբից սպասարկել են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, իրենք իրենց դավադիր պայմանավորվածությունների, թաքուն բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Արցախը ներքաշեցին դավադիր պատերազմի մեջ, սպանեցին հազարավոր տղերքի, խեղեցին հազարավոր ճակատագրեր ու թողել են, որ Բաքվի բերդերում հարյուրավոր տղերք էլ տանջվեն: Սրանք առավոտից երեկո պասերով խաղում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Ե՛վ ՀՀ իշխանությունը բռնազավթածների, և՛ Ադրբեջանի կուրատորները թուրքերն են»:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց. «ՀՀ վարչապետի աթոռին բազմած անձը՝ իր շայկայով, թիվ մեկ մեղավորն է և պատասխանատուն: Եթե Ռուսաստանը թերացել է կամ չի թերացել, բա ՀՀ իշխանության անելիքը ո՞րն է: Նա էր, չէ՞, հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բա ինչո՞ւ իր հպարտ թիմակիցների հետ չի գնում Լաչինի միջանցքը բացելու»:
«Արցախի իշխանություններից շատ բան է կախված: Այսօր մեր դիմադրության ճակատը անցնում է Ստեփանակերտով և ոչ Երևանով, ի դեպ, ինչպես 1988-91թթ.: Արցախի իշխանությունները պետք է գիտակցեն այս մեծ առաքելությունը և պատասխանատվությունը, որ իրենց ուսերին դրված է»,- ընդգծեց նա:
«Եկեք այս ամենի մեջ դրական սաղմեր տեսնենք. Արցախի ղեկավարությունը և ժողովուրդը վճռականորեն ասացին՝ հանքավայրերը մերն են, մեր հայրենիքն է, մենք ենք տերը, երկրորդ ասացին՝ մենք կգնանք՝ մեր ճանապարհները կբացենք, ռուս խաղաղապահները համոզել են, որ իրենք կանեն: Արցախը այսօր միասնական է: Չկան քաղաքական և սոցիալական տարանջատումներ, բոլորը հավասար են: Ես խոնարհվում եմ արցախցիների կամքի, իրենք հողում ապրելու և արարելու վճռականության առջև»։
Մինչ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Արցախը զրկված է նաև գազիֆիկացումից, Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն արտահերթ նիստի ժամանակ մեղադրում են Հայաստանի ընդդիմությանն ու Ռուսաստանին՝ հիշեցնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե հնարավոր էսկալացիայի դեպքում կա՞ պլան, թե ինչպես է հնարավոր տարհանել Արցախի բնակչությանը՝ հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքը փակ է, ասաց՝ որպեսզի պարզ լինի, թե ինչ պլան կա, պետք է առաջին հերթին նայել քարտեզին:
Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձանագրեց՝ Արցախի տոտալ շրջափակումն արդեն սկսվել է:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն կարևոր հանգամանքի վրա, որ Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ:
«Իրականում, իբր բնապահպանական թեման ամենաանշառն էր Ադրբեջանի կողմից ընտրված, որպեսզի կարողանան հասանելիություն ունենալ մեր հանքային ռեսուրսներին և կարողանան հայկական կողմի վրա ճնշում գործադրել: Այլ հարց է, որ այդ բնապահպանների անվան ներքո գործում են հատուկջոկատայիններ, «Գորշ գայլեր»-ի աջակիցներ, ահաբեկչական կազմակերպության մարդիկ, որոնք բացարձակ բնապահպանության հետ կապ չունեն»,- 168TV-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն այն կարծիքին է, որ միջազգային հարաբերությունների առկա բնույթը հաշվի առնելով՝ Ադրբեջանի սադրանքներն Արցախում բնական են:
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը համոզված է՝ ռուսական կողմը փորձում է արևմտյան դաշտից խաղը տեղափոխել իր հետաքրքրությունների դաշտ:
«Իրենք վախենում են ասել Արցախի Հանրապետություն՝ ոչ թե միջազգային հանրության արձագանքների պատճառով, այլ կոնկրետ երկու պետությունից են վախենում՝ Ադրբեջանից և Թուրքիայից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է նշանակում Լավրովի հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե հետաձգվում է, այլ փակվո՞ւմ, այսինքն՝ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը հօ՞դս է ցնդում:
«Բեռնատարի այն վարորդները, որոնց հետ ես մշտական կապի մեջ եմ, մեկ ամսից ավելի է՝ Վրաստանում են: Բեռնատարները 20 օրից ավելի Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա էին, իսկ հիմա, որ էկոնոմիկայի նախարարը նշում է, թե դրական տեղաշարժ կա, այդ տեղաշարժը կապում է Թբիլիսին շրջանցելու հետ: Այսինքն՝ 1 ամսվա ընթացքում բեռնատարներին հաջողվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շրջանցել, և նա նշում է, որ դա մեծ առաջընթաց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Եթե չեն կարողանում մարսել «Իշխանություն 2» ֆիլմը, ուրեմն՝ ինչ-որ բան ստացվել է ինձ մոտ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեղեկատվությանը, թե առաջիկայում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն՝ իր հաստիքը:
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը հունվարի 1-ից այլևս չի աշխատելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Դերասանուհին տևական ժամանակ բարձրաձայնում էր, որ իրեն դեր չեն տալիս խաղալու, և հիմա, նրա խոսքով, հենց այդ պատճառաբանությամբ հեռացնում են թատրոնից:
Դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանը բարբարոսություն է համարում այն, որ «Եռաբլուրում» տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո, երբ ոստիկանները ուժով հեռացրել էին զոհված զինծառայողներին, իսկ հետո դատի տվել նրանց:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում երկրում առկա իրավիճակի շուրջ զրուցել ենք դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր՝ ժամը 22:45-ին, 168.am-ում:
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բերելու է նոր արհավիրքներ, նոր պատերազմական գործողություններ:
«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից ոչ ոք ոչինչ չի հասկանում, և այդ մասին նաև հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ասելով, որ պաշտոնական Երևանից լսվող իրարամերժ տեղեկությունների պատճառով իրենք չեն կարողանում պատկերացում կազմել Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները միջազգային հարաբերություններում ոչ ոք չի կարողանում հասկանալ, որովհետև իսկապես դժվար է հասկանալ մի մարդու, որը միաժամանակ համաձայն է և՛ Ադրբեջանի, և՛ Վաշինգտոնի, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի, և՛ Թեհրանի ներկայացրած առաջարկներին»։
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը լուրջ սպասելիքներ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից:
«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավար, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արևիկ Սարգսյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կառավարությունը չի ուզում աշխատել:
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից, բայց գեղեցիկ ձևակերպում են հորինել, թե դա պատվիրակել են ռուս խաղաղապահներին:
Գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունների սիրելի երգը նախկինների, դղյակների ու թալանի մասին երգն է, բայց ըստ նրա՝ նախկինների օրոք այսպիսի բացարձակ ցինիզմով մարդկանց իրավունքները ոտնատակ տալու փաստ չի արձանագրվել, ինչպես հիմա է: