«Միջազգային հանրությունը սպասում էր պատերազմի, նույնիսկ կանխատեսումներ կային, որ կարող են ուղիղ պատերազմական գործողություններ ծավալվել, պրոքսի հարթակներում ակտիվանալ պատերազմական գործողությունները, և այս տեսանկյունից նախագահ Թրամփի ելույթը լիցքաթափող էր: Կարելի է ասել՝ պատերազմի վտանգ չկա, կողմերն այս պահի դրությամբ բավարարվեցին փոխադարձ գործողություններով, բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում, և Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակելու է աճել: Առկա գործընթացները միտված չեն կարգավորելու կամ խաղաղություն բերելու Մերձավոր Արելքին»,- ասաց նա:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ Արտյոմ Տոնոյանն ասաց, որ Ղասեմ Սուլեյմանիի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների սպանությունն իրավիճակն այնքան չի սրի, որ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմ, ինչպես կանխատեսում են որոշ փորձագետներ:
«Մեր ղեկավարությունը մտածում է, որ, եթե փողոցային առևտուր կա, դա սննդի անվտանգության ծառայությունն է մեղավոր: Հարգարժան պարոն վարչապետ, ձեր քաղաքապետն իր տեղում չէ, չի աշխատում: Դա քաղաքապետարանի ֆունկցիան է՝ ոստիկանների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ հայկական կողմի ձեռք բերած «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների ֆոնին՝ Ադրբեջանում խոսում են Ռուսաստանից «ՍՈւ 30» գնելու մասին. «Այսինքն՝ շատ հավանական է, որ նաև ադրբեջանական կողմը ստանա իր ուզածը: Դրան պետք է պատրաստ լինենք, որ հետո մեզ մոտ զարմանք կամ վրդովմունք չլինի, թե ինչու Ռուսաստանն Ադրբեջանին վաճառեց նոր սերնդի ինքնաթիռներ»:
2019թ․ 9 ամսվա դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած քաղաքացիների քանակը կազմում է 11 հազար 173։ 2015թ․ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է՝ 10 հազար, 2016թ․՝ 7 հազար, 2017թ․՝ 10 հազար 40, 2018թ․՝ 12 հազար 449 մարդ։ 2019թ․ դեկտեմբերի դրությամբ 12 հազարից էլ բարձր կլինի, համոզված եմ։ ՀՀ քաղաքացիության դադարեցման համար սեպտեմբեր ամսվա դրությամբ դիմել է 5484 քաղաքացի․ դադարեցման առումով էլ կա թվային աճ։ Նախորդ տարի դիմել է՝ 6576, 2017թ․՝ 5250 քաղաքացի։
«Իմ բազմաթիվ ընկերներ սովորել են Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, նա առանց թիկնազորի է ման եկել: Եթե պարոն Փաշինյանի դուստրերն այդքան հիշում են իրենց նախկին կյանքը, ինչո՞ւ չեն գնում իրենց նախկին տուն: Անդրանիկ Մարգարյանը վա՞տ վարչապետ էր, որ իր երեխաների հետ ապրում էր Ավանի իր տանը»,- ի պատասխան՝ ասաց նա:
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ Անդրանիկ Հովհաննիսյանի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
«Կա մի հայտարարություն, որ նախկինում երբևէ չի արվել՝ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ՀՀ, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Բայց պարզ է նաև, որ կա արտաքին քաղաքականության ընդհանուր տրամաբանություն, որը մոտավորապես 1991թ. անկախությունից ի վեր այս կամ այն կերպ պահպանվել է: Այսինքն՝ հնարավոր չէ առհասարակ ամբողջ բանակցային պրոցեսները ջնջել: Բայց երբ ասում ենք՝ նոր կետից, սա մի հայտարարություն է, որ որևէ ՀՀ առաջնորդ երբևէ չի արել»,- ասաց նա:
«Ամանորն ունի կարևորագույն գործառույթ՝ մարդկանց լիցքավորել դրական լիցքերով, ձերբազատել չարից, վնասաբեր ուժերից»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հայկական կողմի դիվանագիտական անգրագիտության արդյունքն է համարում այն փաստը, որ շրջանառության մեջ է դրվել, այսպես ասած՝ «Արցախի ադրբեջանական համայնք» հասկացությունը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը խոսեց ՀՖՖ-ում տիրող իրավիճակի, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների, հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի աշխատավարձի և այլ հարցերի մասին:
«Ադեկվադ» միաբանությունն այսօր Արցախի թեմայով ասուլիս էր հրավիրել և հերթական անգամ հանդես եկավ իշխանություններին քննադատողի դիրքերից: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ են պայմանավորված իրենց կոշտ գնահատականները, եթե հաշվի առնենք, որ Զոհրաբ Մնացականյանի երեկվա ելույթում հնչած Արցախի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը նախկինից գրեթե չի տարբերվում:
«Մենք արդեն ունենք գոնե հայկական կողմի ներկայացրած ինչ-որ ճանապարհային քարտեզ, որի շուրջ կարող ենք քննարկումներ ունենալ, կարող ենք վերլուծել, հաշվարկել ռիսկեր, այսինքն՝ գոնե սկզբնական փաստաթուղթ ունենք, ինչը գովելի է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին՝ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա էլիբեգովան: