«Ադրբեջանը և նրա մեջքին կանգնած Թուրքիան չեն թաքցնում, որ իրենց համար այն բոլոր տարածքները, որոնց մի մասը հանձնված է առանց կրակոցի, մյուս մասը ինչ-որ ձևով դեռ պահում են, դրանք բոլորը պատկանում են Ադրբեջանին: Դեռ նախորդ տարվանից համաձայնեցված էր այս ամենը, և եթե հողը ամբողջովին տալիս են, ճանապարհը տալու ի՞նչն է զարմանալին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ոտնձգություններին:
«Եթե եղել են բանավոր պայմանավորվածություններ, կիսվեք, որովհետև մենք փորձ ունենք, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշած էր, որ զորքերը մնում են իրենց տեղերում, բայց հետո մեզ ասացին, որ ինչ-որ բանավոր համաձայնություններ էլ են եղել, և զորքերը դրա պատճառով հետ են քաշվել: Ի վերջո, «նահա՛նջ» հրամանով ավելի շատ տարածք ենք զիջել, քան ռազմական գործողություններով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ռոբերտ Հայրապետյանը ուշադրություն հրավիրեց եռակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած մի հայտարարության վրա. «Նա մոտավորապես ասաց՝ ես զարմացած եմ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ այս մթնոլորտից, որովհետև ինձ թվում էր, թե մենք տարակարծություններ կունենանք, բայց տարակարծություններն այդ աստիճան չեն:
Հարցին՝ մինչև այժմ եղած պրակտիկան չի՞ հուշում, որ Ադրբեջանի հետ դեմարկացիան շատ արագ է արվում, այսինքն՝ Ադրբեջանը մտնում է ՀՀ տարածք, հետո իշխանություններն այդ տարածքը հայտարարում են ադրբեջանական, և ըստ էության, դեմարկացիան և դելիմիտացիան տեղի է ունենում, նա պատասխանեց. «Այն, ինչ դուք նշում եք, սահմանագծում և սահմանազատում չէ, այլ ընդամենը հաղթողի կարգավիճակից Ադրբեջանը փորձում է առավելագույնը պոկել հայկական կողմից, բայց այնպես չէ, որ դա դե յուրե դարձավ ադրբեջանական տարածք»:
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն առաջիկայում հստակ կձևակերպեն. «Մեր ծրագիրը այսպես է՝ մեր հանրությանը կոչ անել հավաքվել, և երբ, օրինակ՝ մոտ 50 հազար մարդ կհավաքվի, մենք չենք ուզում արյունահեղություն լինի, դա լավ տեղ չի տանելու, բայց երբ մենք մեծաքանակ լինենք, կառավարություն չէ՝ որևէ իշխանական ուժ ժողովրդի առջև ուղղակի փլվելու է»:
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ հարցազրույցից հետո Վանո Սիրադեղյանի հետ որևէ հաղորդակցություն չի ունեցել. «Բայց ես ինքս իմ մեջ մտածել եմ, որպես մարդ, որ եղել է նաև ընդհատակում և ընդհատակից դուրս է եկել և հանձնվել իրավապահներին, ես միշտ համարել եմ, որ նաև 2018-ից հետո կարող էր այդպիսի քայլ լինել, որովհետև որոշակի օբյեկտիվ դատավարության պայմաններ կարող էին լինել, գոյություն ունենալ:
Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հետևյալ հարցն ուղղվեց. «Ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում չեն իրականացվել Վարդենիսից դեպի Գորիս և էլ ավելի հարավ նոր սահմանային հատվածների համապատասխան ինժեներական, ամրաշինական աշխատանքները, ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում նորմալ չեն ապահովվել այդ սահմանագիծը պահող զորքերի նյութատեխնիկական մատակարարումները: Ինչո՞ւ վերջին մեկ տարվա ընթացքում նախօրոք չէին սարքվել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհները, ինչպես նաև չէին սարքվել Որոտան-Շուռնուխ և այլ կոմունիկացիաների առումով վտանգված բնակավայրերի հետ կապը ապահովող ճանապարհները»:
«Լայնամասշտաբ բախումների ռիսկը կապված է ոչ թե կոնկրետ տեղամասերում զորքերի կուտակումից: Եկեք չգնահատենք՝ զորքերի կուտակում կա՞, թե՞ ոչ, դա շատ հարաբերական հասկացություն է: Ես արդեն ասացի, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն: Իմիջիայլոց, միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն, սա է ամբողջ պրոբլեմը»,- այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ իրենց խնդիրն է՝ բոլոր միջազգային լծակները գործի դնելով՝ կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:
«Դեմարկացիա-դելիմիտացիա, Ղարաբաղի հարցի կարգավորում, կոմունիկացիաների բացում. սրանք տարբեր հարցեր են և քննարկման տարբեր մեթոդաբանություններ ունեն: Տարածքային ամբողջականության թեման. օրինակ՝ 1991թ., երբ Հայաստանը և Ադրբեջանը ընդունվել են ԱՊՀ, հռչակագիր և միջպետական պայմանագիր են ստորագրել, այդտեղ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են: Այդ ժամանակ Արցախի խնդիրը եղել է, չէ՞»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հետևյալ հարցն ուղղվեց. «Ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված «անարգել երթևեկություն» արտահայտությունը կիրառելով՝ պնդում է, որ սա «սուվերեն միջանցք» է նշանակում: Հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին»:
«Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինեն հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների հետ կապված հարցերը, և ընդհանուր ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն, նաև ընդհանուր կոնտեքստային հարցերի քննարկում կլինի: Ես չեմ կարծում, թե ճիշտ է ձևավորել ակնկալիք՝ ամեն կոնկրետ հանդիպումից, կամ նեգատիվ, կամ պոզիտիվ, արագ արդյունքների ակնկալություն պետք չէ ձևավորել»,-այսօր ֆեյսբուքյան իր ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ազատագրական շարժումը բաղկացած է մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպություններից, անհատներից, օրինակ՝ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյան, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյան, ես, դպրոցի տնօրեն և 5165 կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյան, երգիչ Արսեն Գրիգորյան և շատ այլ մարդիկ: Տասնյակներով մարդիկ են նախաձեռնության մեջ: Նպատակը հետևյալն է՝ երեք հիմնական պահանջ ունենք ՀՀ կառավարությունից. կանխել սահմանազատման և սահմանագծման հակահայ ծրագիրը և ժողովրդին պատմել, թե ինչ փաստաթղթի շուրջ է բանակցում ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կառավարության հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը:
«Ես թվարկեմ այդ դահլիճում երեկ հնչած մտքի գոհարները. Անվտանգության բարձիկները իրենք պետք է ապացուցեն՝ բարձի՞կ են, թե՞ ծակած փուչիկ, անհրաժեշտության դեպքում նոր դաշնակից կգտնենք, ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը: Այս հակառուսական հիստերիան երեկ այս դահլիճում զեղում էին ձեր թիմի անդամները: Ես ուզում էի հարցնել՝ սա ձե՞ր հրահանգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը: Չնայած՝ բոլորս գիտենք, որ ձեր ֆրակցիայի մեծամասնությունը ելույթները ստանում է մեսինջերներով, և առանց ձեր համաձայնության՝ ուր մնաց՝ ելույթ ունենան Ռուսաստանի դեմ: Նույնիսկ արտաշնչելը միշտ չէ, որ անում են»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Ինձ, իհարկե, ժամանակը չի բավարարի ամբողջությամբ ներկայացնելու համար այն արհավիրքներն ու դժբախտությունները, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած անձնավորությունն է մեզ պատճառել: Ամեն դեպքում, փորձեմ՝ հեղաշրջում, բարոյալքված հասարակություն, հաղթանակած պետությունից՝ պարտված ավերակներ, երկու հայկական պետության փոխարեն՝ թուրքին տված Արցախ, հազարավոր զոհեր, թշնամու կողմից խոշտանգվող ՀՀ քաղաքացիներ, անվտանգության, տարածքային ամբողջականության և պետական պահպանվող սահմանների մասին երազող Հայաստան, անորոշություն, անտերություն ու էլի շատուշատ բաներ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Ինչո՞ւ փոխվեց պաշտպանության նախարարը, և ի՞նչ տրամաբանությամբ է ընտրվել նոր նախարարը: Խորհրդարանում այս հարցերը Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 41 քառակուսի կիլոմետրը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների արդյունքում կամ հետևանքով. «Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել»:
Քարտեզագիր Շահեն Շահինյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից սահմանակետերի տեղակայումը Գորիս-Կապան ճանապարհին նշանակում է, որ դե ֆակտո դեմարկացիա է եղել, բայց ըստ նրա՝ այս գործընթացը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի դեռ դեմարկացիա և դելիմիտացիա իրականացված չէ և ստորագրված չէ դրա վերաբերյալ պայմանագիր:
«Քովիդի դրական արդյունքի դեպքում անթույլատրելի է ինքնուրույն դեղորայքի կիրառումը: Դեղորայքը պետք է նշանակվի միմիայն բժշկի կողմից, եթե հոսպիտալացված չէ հիվանդը, ապա տեղամասային բժշկի կողմից: Ինքնաբուժությամբ զբաղվել՝ հակաբիոտիկներով, վիտամիններով և դեքսամետազոններով, անթույլատրելի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագործության կառավարման և էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանը:
2018թ. Նիկոլ Փաշինյանը փողոցում աղաղակում էր, որ ԵՊՀ Խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, և որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ վերահսկողության ներքո, բոլոր բուհերը պատկանում են ՀՀԿ-ին: Փողոցից իշխանության գալուց հետո, սակայն, գործող իշխանության մոտեցումները փոխվել են. օրերս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Արդյո՞ք սա բուհերի ապաքաղաքականացման ամենացայտուն և վառ դրսևորումն է: Այս հարցը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ուղղեցին ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանին:
«Դա շատ և շատ երկրներում է կատարվում: Բայց այստեղ կարևորն այն է, թե 40-50 տարեկանից բարձր մարդկանց քանի տոկոսն է պատվաստված: Մյուս ցուցանիշը մահացությունն է. ինչո՞ւ է կորոնավիրուսի երրորդ ալիքի ժամանակ էլ երրորդ անգամ մեզ մոտ ամենաբարձր ցուցանիշը: Երբ քո մոտ էպիդեմիա է, հիվանդների թիվը արագ աճում է, գոյություն չունի երկիր, որն այնքան մահճակալ ունի հիվանդանոցում, որ բնակչության 20-30 տոկոսը հիվանդանա, և կարողանան իրենց պառկեցնել: Հետևապես, պետք է ուժեղացնես առաջին խրամատը: Մեր առաջին խրամատը շտապօգնությունն ու պոլիկլինիկան են:
«Ինքնախաբեությունը լավ բան չէ: Իհարկե, շատ ամոթալի էին վերջին ընտրությունների արդյունքները, բայց եթե նույնիսկ այդ արդյունքներով դատենք՝ մեր ազգաբնակչության ո՞ր տոկոսը մասնակցեց, ո՞ր տոկոսը ընտրեց, ադմինիստրատիվ ռեսուրսով ինչի՞ հասան, և չմոռանանք վախի մթնոլորտը: Այսօր Հայաստանում ամենատարածված էմոցիան վախը և տագնապն են»:
«Բոլորի նման, ես էլ եմ փորձում ապրել. Իհարկե, ամեն օր մտքիս նույն պատերազմն է, և ամեն օր նույն հարցերն են՝ ինչո՞ւ, ինչպե՞ս: Ես չեմ առանձնանում. բոլորի մոտ են այդ հարցերը: Գլխիդ մեջ տարբեր պատասխաններ են պտտվում, փորձում ես կողքից նայել, փորձում ես ներսից նայել, է՜, ոնց ուզում ես՝ նայիր՝ ունենք այսօր այն, ինչ ունենք»,- ընդգծեց նա:
Նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպումից առաջ Ալիևը թվիթերում գրել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ, և վստահություն հայտնել, որ մոտ ապագայում դրանք իրենց պտուղները կտան:
«Հնարավոր է, և ես հուսով եմ, որ իմ ելույթները իրենց փոքր տրամաչափով ուղեղների վրա փոքր ազդեցություն թողնում են, թեկուզ՝ ամոթի, թեկուզ՝ նեղվածության: Բայց այդ դեպքում Փաշինյանն ինչո՞ւ չի նեղվում, որ ազգի 50 տոկոսն իրեն հայհոյում է. թող նեղվի՝ հրաժարականի դիմում ներկայացնի: Այսինքն՝ մի կուսակցությունը մի տրամաբանության մեջ պետք է լինի»:
Նա ընդգծեց՝ նախ պետք է հանրության միտքը փոխվի. «Ես ասացի արդեն, որ միջավայրը բերեց էս մարդուն, ես անունն էլ չեմ ուզում տալ, և նրա լկտի խմբին, որովհետև աներևակայելի բաներ են անում: Հայաստանում սովի մատնված արցախցիներ կան, իսկ սրանք մտածում են՝ էլ ինչպե՞ս բարձրացնեն իրենց պարգևավճարները: Գիտե՞ք՝ լկտիության մեջ անգամ պետք է տրամաբանություն լինի: Եթե մարդու վարքը պատճառաբանված չէ, մարդը խելագար է կամ օտարերկրյա գործակալ, որ հետևողականորեն անում է հակապետական, հակաազգային, հակահայ գործունեություն»:
Ի սկզբանե ասեմ, որ քովիդ ախտորոշելու համար ԿՏ-ն չի համարվում ոսկե ստանդարտ: Ամբողջ աշխարհում ՊՇՌ թեստավորումն է համարվում տվյալ վարակը հաստատող, կամ հերքող, իսկ ԿՏ-ով հաստատվում են քովիդի բարդությունները: Համակարգչային շերտագրմամբ բոլոր վիրուսային թոքաբորբերն ընթանում են նույնանման:
Կառավարության նիստում Փաշինյանի առաջարկով որոշում ընդունվեց իրականացնել մի ծրագիր, որով գյուղացիներին առաջարկվում է տնամերձներից, այգիներից կտրել բոլոր նախկին ծառերը, դրանք հաստատ սերտիֆիկացված չեն: Փոխարենը՝ կառավարությունը գյուղացիներին խոստանում է սերտիֆիկացված տնկիներ:
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ունենալով Ադրբեջանի պես հարևան՝ հայկական կողմը պետք է պատրաստ լիներ նրան, որ գերիները չեն վերադարձվելու, և զինանոցում հակազդելու գործիքներ պետք էր ունենալ:
«Ադրբեջանը միայնակ չի կատարում այս գործողությունները, և Քաշաթաղում մինչև զորավարժությունները սկսելը առաջին անգամ այդ շրջանում Թուրքիայի հետ համատեղ իրականացրին զորավարժանքներ, որի ժամանակ ինքս էլ հայտարարեցի, որ դրանց հետևելու են զորավարժություններ, այնպես որ, այս զորավարժությունները սպասելի էին: Զորավարժությունները հիմնականում ուղղված են ոչ թե ՀՀ-ի, այլ Իրանի դեմ, որովհետև Ադրբեջանը հայտարարել էր, որ Արցախի տարածք են մտնում իրանական պետհամարանիշներով բեռնատարներ, ինչն անթույլատրելի է, և փորձ է կատարվում Իրանի նկատմամբ սադրանքների դիմել»։
«Բաքվում և Բաքվին սատարող կենտրոններում շատ լավ հասկանում են, որ Նիկոլի իշխանությունը երերուն է, և եթե ոչ այսօր, ապա վաղը դառնալու է անփառունակ թերթված էջ՝ հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ: Եվ այս իշխանության հեռացումից հետո բոլոր այն սխեմաները, որոնք գծվել են Լոնդոն-Անկարա կոալիցիայի ինտելեկտուալ կենտրոններում, ուղղակի դառնալու են անպիտան, անգործուն մի բան, և իրենք շտապում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: