Աննա Մկրտչյանը Փաշինյանից պահանջեց չկատարել թշնամիների հանձնարարականները և գնալ այն միջանցքի ուղղությամբ, որը խոստացել է տալ ՀՀ քաղաքացիների շահերի հաշվին

«Ինձ, իհարկե, ժամանակը չի բավարարի ամբողջությամբ ներկայացնելու համար այն արհավիրքներն ու դժբախտությունները, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած անձնավորությունն է մեզ պատճառել: Ամեն դեպքում, փորձեմ՝ հեղաշրջում, բարոյալքված հասարակություն, հաղթանակած պետությունից՝ պարտված ավերակներ, երկու հայկական պետության փոխարեն՝ թուրքին տված Արցախ, հազարավոր զոհեր, թշնամու կողմից խոշտանգվող ՀՀ քաղաքացիներ, անվտանգության, տարածքային ամբողջականության և պետական պահպանվող սահմանների մասին երազող Հայաստան, անորոշություն, անտերություն ու էլի շատուշատ բաներ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Մի ժամանակ այդ վարչապետացուն հայտարարում էր, որ կամ ինքը կլինի Հայաստանում վարչապետ, կամ Հայաստանը երբեք այլ վարչապետ չի ունենա: Այդ անձնավորությունը մեզ հասցրել է այն վիճակին, որ ՀՀ սահմաններին կարող եք գտնել ցանկացած պետության դրոշ՝ բացի ՀՀ պետական դրոշից: Ու հենց նոր, մի քիչ առաջ, այս դահլիճում էլի առաջնահերթությունների հստակություն տեղի ունեցավ. Խնդիրը, փաստորեն, ոչ թե մեր գերիներին ժամ առաջ բոլոր միջոցներով վերադարձնելն է, այլ ուղղակի հետաքննելը՝ տեսնելու համար, թե ով և ինչ պայմաններում է գերի ընկել: Սա է այս մարդու առաջնահերթությունները: Երբ մտածում եմ՝ հարցնեմ, թե ո՞նց ես այս ամենը անում, ինչո՞ւ ես այս ամենը անում, հասկանում եմ, որ էլի լսելու եմ հերթական հայեցողական պատասխանը: Դրա համար, ընդամենը պահանջ՝ հանգիստ թողնելու Հայաստանի Հանրապետությունը, երևի պահանջ՝ չկատարելու այն թշնամիների հանձնարարականները, որոնք ուզում են մասնատել Հայաստանի Հանրապետությունը, և երևի թե պահանջ-խնդրանք՝ գնալ այն միջանցքի ուղղությամբ, որը խոստացել է տրվել ՀՀ քաղաքացիների շահերի հաշվին»:

Տեսանյութեր

Լրահոս