19-ամյա Դավիթ Գրիգորյանը, ով կոչումով կրտսեր սերժանտ է, այսօր պատմեց, թե ինչ է տեղի ունեցել. «Դասակի հրամանատարի շնորհիվ եմ փրկվել: Միանգամից երկու ականի վրա եմ պայթել: Ինքն է եկել ինձ հանել, հետո ինձ տարել են շտապօգնության մեքենայով»:
Արցախում զոհված զինծառայող Գոռ Կարապետի Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: 1996թ. ծնված շարքային զինծառային համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը բնութագրեց որպես յուրահատուկ անձնավորություն, ով դաստիարակված, լավ ընտանիքի երեխա է:
«Զոհվեց՝ հանուն մեզ և մեր ապագա սերունդների: Մենք բոլորս հավատում ենք, որ Արմենակի և մեր մյուս նահատակների հիշատակը և նրանց գործած սխրանքն անմար է լինելու: Սերունդներ են դաստիարակվելու, սերունդներ են հիշելու»:
Արցախում զոհված զինծառայող, շարքային Արամ Արայիկի Աբրահամյանը ծնվել է 1996թ.: Շարքային զինծառայողն Արմավիրի մարզի Արտիմետ համայքից է:
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող Վարդան Սուրիկի Թադևոսյանը ծնվել է 1990թ.: Նա ծնունդով Շիրակի մարզի Գետափ համանքից է: Համայնքի ղեկավարը 168.am-ին հայտնեց, որ 1995թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Արցախ և բնակվել այնտեղ: Համայնքի ղեկավարը նրա ընտանիքին բնութագրեց որպես լավ, հայկական ընտանիք: «Ինքն էլ խելոք, շնորհքով, խելացի տղա էր»,- ասաց համայնքի ղեկավար Գոռ Ստեփանյանը:
Արցախում վիրավորված և Հայաստան տեղափոխված զինծառայողների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ զինծառայողները գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են և՛ դեղորայքով, և՛ մասնագիտական օգնությամբ: Նա նշեց, որ զինծառայողներից մեկը, ով գլխուղեղի վնասվածք է ունեցել, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն արդեն երեկվանից նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, դրական դինամիկա է գրանցվում:
Խոսելով Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի արձագանքի մասին՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ռուսաստանի դեպքում նա եղել է երկակի վիճակում: Մի կողմից՝ որպես միջնորդ Մինսկի խմբում, մյուս կողմից, քանի որ գործողությունները ծավալվել են ոչ Հայաստանի դեմ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ապա կարելի է ասել, որ ինքն իրեն պարտավորված չի զգացել: Այդ տեսակետից Ռուսաստանի արձագանքը եղել է, այսպես ասենք, որպես միջնորդի: Համենայն դեպս, ինքն էլ է լուրջ դերակատարում ունեցել, շատ լուրջ դերակատարում, այն հարցում, որպեսզի դադարեցվի կրակը»:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց գերատեսչություններին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրողի իրավիճակի հետ կապված պայմանավորվածությունների նկատմամբ ուշադիր լինել: «Ով ինչ հանձնարարություններ, պարտավորություններ ուներ՝ նույն տեմպով իրականացնենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններն աննախադեպ էին ոչ միայն՝ 1994թ. զինադադարից հետո, այլև՝ ընդհանրապես Ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ծանր հերտանու, տանկերի և օդուժի հարձակման թիրախ են դարձել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի դիրքերը, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը, որի արդյունքում ունենք նաև զոհեր»:
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Նույն եկեղեցուց վաղը՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:
«Միշտ հետաքրքրվում էր մեր պրոբլեմներով, ամեն ինչով: Ու այս դեպքը որ եղավ, ես միշտ հիշում էի՝ ինքը որ պոստեր գալիս էր, ասում էր՝ եթե դիվերսիա լինի, եթե գան ձեզ վրա, ձեզ փրկող ուժը նռնակն է»:
Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Արմենայի մայրիկի հետ աշխատած կանանցից մեկը պատմեց, որ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Ուրֆանյանը պայմանագրային զինծառայող էր, օգոստոսին ավարտվելու էր պայմանագրի ժամկետը:
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Արարողությանը ներկա են թե զինծառայողի հարազատներն ու ընկերները, թե պաշտոնյաներ ու քաղաքացիներ:
Բերդավանում իրավիճակը հանգիստ է: Այս մասին 168.am-ին փոխանցեցին Տավուշի մարզի Բերդավան համայնքից:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Վրեժ Սարգսյանը 1.5 տարեկան զավակ ունի. «Իրոք ափսոս էր»:
Արցախում զոհված զինծառայող Հարություն Հովհաննեսի Աբրահամյանը Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքից
168.am-ի հարցին, թե գրանցվող դեպքերն իրավական առումով ինչպե՞ս կարող են ներկայացվել միջազգային կազմակերպություններին՝ հաշվի առնելով նաև քաղաքացիական անձանց նկատմամբ վայրագությունները, նախարարը պատասխանեց. – Նախ ուզում եմ ասել, որ իրականում ռազմական հանցագործություններ են կատարվել:
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը:
«Ցավոք, ինքն այսօր ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց ես վստահ եմ, որ մյուս զինծառայողներն իր գործը կշարունակեն,- ասաց նա՝ շարունակելով,- Կարող եմ ասել, որ նա կոնկրետ այս դեպքով շատ մեծ հերոսություն է կատարել, որի արդյունքում իր կյանքը՝ իր ամենաթանկ բանն է տվել՝ հանուն մեր հայրենիքի»:
Այս պահին Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում հակառակորդի կրակոցներից զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը (ծնված 1989թ.): Հոգեհանգստի արարողության ընթացքում վատացավ Ս. Մկրտչյանի հարազատներից մեկի ինքնազգացությունը, նրան անմիջապես օգնություն ցուցաբերեցին շտապօգնության աշխատակիցները:
Այսօր Տավուշի մարզում գտնվող Տավուշի զորամասերից մեկում զինվոր է վիրավորվել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից:
Հայ-ադրբեջանական սահմանին զինված գործողությունների արդյունքում զոհված Նոդարիկ Մարգարյանը Լոռու մարզի Գուգարք գյուղից է: Համայնքի ղեկավարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նա պայմանագրային զինծառայող է, 10 տարի է՝ ծառայում է Արցախում: Նոդարիկ Մարգարյանը ծնվել է 1963թ.: Գյուղում Նոդարիկ Մարգարյանը 2 որդի և 1 դուստր ունի:
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով ձերբակալված Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով:
Համայնքի ղեկավարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նա կոչումով կապիտան է, ծնվել 1988թ.: Հովսեփ Կիրակոսյանի ու նրա ընտանիքի վերաբերյալ համայնքի ղեկավարը միայն դրական կարծիք հնչեցրեց՝ նրան բնութագրելով որպես շատ հանգիստ, շատ խելացի, «շատ կարգին» մարդ:
Այսօր կհրապարակվեն ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների անունները: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հասրաթյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը մեկ հայկական տանկ է ոչնչացրել։ Հայկական կողմի զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Արցախում երեկ հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված 2 քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրանցից Զավեն Անդրեասյանը, ով Մատաղիսի գյուղապետն է, ինչպես նաև մեկ այլ վիրավոր գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է:
Երեկ հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված երեխաներ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին 168.am-ին փոխանցեցին ԼՂՀ «Արևիկ» մանկական բուժմիավորումից` նշելով, որ երեխաների առողջական վիճակում կա դրական դինամիկա, նրանց գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ:
Փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կասեցվել է մինչև քրեական գործերի քննության ավարտը: Փաստաբանը պաշտպանել էր նախորդ տարի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի շահերը նախաքննության սկզբնական փուլում: