Բաժիններ՝

«Ռազմական հանցագործություններ են կատարվել». Արփինե Հովհաննիսյանը մասնակցում էր զոհված Սասուն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությանը

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցում էր Արցախում զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությանը: Ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արսեն Մկրտչյանն ու Վիգեն Քոչարյանը:

168.am-ի հարցին, թե գրանցվող դեպքերն իրավական առումով ինչպե՞ս կարող են ներկայացվել միջազգային կազմակերպություններին՝ հաշվի առնելով նաև քաղաքացիական անձանց նկատմամբ վայրագությունները, նախարարը պատասխանեց.

– Նախ ուզում եմ ասել, որ իրականում ռազմական հանցագործություններ են կատարվել: Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրականում այստեղ արդեն պետք է որպես պահանջատեր հանդես գա՝ հաշվի առնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները:

Շատ ճիշտ նշեցիք՝ քաղաքացիական անձանց վայրագ սպանություններ են տեղի ունեցել, և, բնականաբար, որոշակի գործողություններ պետք է հետևեն: Այս պահին ուղղակի զերծ կմնամ ավելի կոնկրետ կամ որոշակի քայլերի հաջորդականության մասին բարձրաձայնելուց: Ժամանակը ցույց կտա: Կարծում եմ՝ այս պահին ամենաճիշտ բանը, որ կարող ենք անել և միակ բանը, որ պիտի անենք՝ մեր հերոսներին ուղղակի հարգանքի տ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս