![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախում վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է. նրանք վերակենդացման բաժանմունքում են, կա դրական տեղաշարժ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/viravor.jpg)
Երեկ հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված երեխաներ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին 168.am-ին փոխանցեցին ԼՂՀ «Արևիկ» մանկական բուժմիավորումից` նշելով, որ երեխաների առողջական վիճակում կա դրական դինամիկա, նրանց գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ:
Երեխաները դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և դեռևս մի քանի օր կմնան այնտեղ: