Արցախում զոհված Գոռ Կիրակոսյանը երեք ամսից պետք է զորացրվեր

Արցախում զոհված զինծառայող Գոռ Կարապետի Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: 1996թ. ծնված շարքային զինծառային համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը բնութագրեց որպես յուրահատուկ անձնավորություն, ով դաստիարակված, լավ ընտանիքի երեխա է:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մոտ 3 ամսից Գոռ Կիրակոսյանը կավարտեր ծառայությունը: Նա ավագ եղբայր ունի, ով ևս ծառայել է զինված ուժերում:

Այսօր՝ ժամը 18:00-ին հայրենի գյուղում, տեղի կունենա Գոռ Կիրկոսյանի հոգեհանգիստը, իսկ հուղարկավարությունը՝ վաղը՝ ժամը 14:00-ին:

Տեսանյութեր

Լրահոս