«Որպեսզի շրջափակման մեջ չընկնի, վերջին նռնակով ինքն իրեն ու մի քանի հոգու այն աշխարհ է ուղարկել». պատմում են զոհված Արմեն Ուրֆանյանի զինակիցները

Արցախում զոհված զինծառայող Արմեն Ուրֆանյանի հետ մի քանի տարի սովորած համադասարանցիները նրան բնութագրում են՝ որպես լուսավոր, յուրահատուկ, մյուսներից տարբերվող, «դուխով» մարդ:

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում 1990թ. ծնված զինծառայողի հոգեհանգստի արարողությունից հետո համադասարանցիներից մեկը հիշեց, որ 10-րդ դասարանում Արմեն Ուրֆանյանը երազում էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը. «Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք՝ դա իր մոտ ավելի քան ստացվեց: Փառք մեր զինվորին»: Համադասարանցի աղջիկն ասաց, որ այս պահին, բացի շնորհակալական խոսքերից ու հպարտությունից, դժվար է այլ խոսքեր գտնել:

Armenak Urfanyan5

Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ավելի վաղ ծառայած, այժմ արդեն զորացրված երիտասարդներն էլ Արմեն Ուրֆանյանին հիշեցին՝ որպես լավ մարդ, լավ հրամանատար, լավ ընկեր. «Միշտ հետաքրքրվում էր մեր պրոբլեմներով, ամեն ինչով: Ու այս դեպքը որ եղավ, ես միշտ հիշում էի՝ ինքը որ պոստեր գալիս էր, ասում էր՝ եթե դիվերսիա լինի, եթե գան ձեզ վրա, ձեզ փրկող ուժը նռնակն է»: Նրանք պատմեցին, որ լսել են՝ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ մարտի է բռնվել հակառակորդի հետ: «Տանկեր են եկել իրենց վրա, տեսել է, որ էլ ելք չկա, զինվորներին հետ է ուղարկել, նռնակները շպրտել է, տեսել է, որ այլ ելք չկա, որպեսզի շրջափակման մեջ չընկնի, վերջին նռնակով ինքն իրեն ու մի քանի հոգու այն աշխարհ է ուղարկել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս