Բաժիններ՝

Զոհված Վրեժ Սարգսյանը 2013թ. զինված ուժերում էր. նա 1.5 տարեկան զավակ ուներ

Հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ընթացքում մահացած Վրեժ Վարդանի Սարգսյանին համայնքի ղեկավարը միայն դրական է բնութագրում: Կրտսեր սերժանտը ծնվել է 1989թ., Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքից է: 2013թ. զինված ուժերում է:

168.am-ի հետ զրույցում համայքնի ղեկավարն ասաց, որ Վրեժ Սարգսյանը մասնակցել է համայնքի ցանկացած աշխատանքի, բնակվում էր ծնողների հետ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ Վրեժ Սարգսյանը 1.5 տարեկան զավակ ունի. «Իրոք ափսոս էր»:

Վրեժ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը` վաղը՝  ժամը 13:00-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս