Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը
Կառավարության անդամներն այսօր նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված զինծառայողների հիշատակը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ապրիլից ի վեր, կոպտորոն խախտելով զինանդադարի մասին համաձայնագրերը, Ադրբեջանի զիված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են սանձազերծել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով.
«Ծանր հերտանու, տանկերի և օդուժի հարձակման թիրախ են դարձել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի դիրքերը, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը, որի արդյունքում ունենք նաև զոհեր»: