Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության քրեական գործի՝ դրդչի մասով գործի քննությունը: Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝ պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին»:
«Զանգել է, ասել՝ մենք պալիգոններ ենք գնում, ամեն ինչ նորմալ է, ես կզանգեմ: Արդեն լսելով լուրերը՝ եկել ենք այստեղ, սկսել ման գալ: Այնտեղից հետաքրքրվում էինք, ոչ մի բան չէին կարողանում ճշտել: Մեկն ասում էր՝ տեսել ենք, մեկն ասում էր՝ դիրքերում են: Հետո եկանք այստեղ, ամեն ինչ պարզվեց»:
2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում 2 անձանց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող հանձնաժողովի կին անդամը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կնոջ նկատմամբ որպես պատիժ է նշանակվել՝ 600 հազար դրամ տուգանք:
Հիշեցնենք, որ ՔԿՀ-ի պետի պաշտոնը զբաղեցնում էր արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանը, սակայն մայիսի 3-ից նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել էին:
«Ապրիլի 3-ին ես զանգեցի, խոսեցի: Ինքը գիտի իմ բնավորությունը՝ շատ անհանգիստ եմ: Արդեն իմացել էինք, որ Անուշենք եկել-տեղավորվել են: Ասաց՝ մա´մ ջան, Անուշիս չնեղացնես, լավ կպահես: Սիրտս լցվեց, լացեցի, ասացի՝ ազի´զ ջան, ինչո՞ւ ես այդպիսի բան ասում»:
2003թ. Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության դեպքի առթիվ հարուցված 2 մեղադրյալների մասով կայացված դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Դատավճիռը բողոքարկել է դատախազը՝ պահանջելով ամբաստանյալներ Անդրանիկ Երեմյանի, Կամսար Հակոբյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկում:
«Մենք, իրեն ճանաչելով, իր հետ ապրելով, վախ ունեինք, որ ինքն իր դուխի երեսից մինչև վերջ կգնար, ինքն ընկերոջը միայնակ չէր թողնի: Ինքն իր ավագ լեյտենանտի հետ է խփվել, մինչև վերջ հետը կռվել է, վաշտի ու դասակի հրամանատարի կողքին է եղել»:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունը լուծում է բազմաթիվ խնդիրներ:
«Ես բազմիցս ասել եմ՝ գործընթաց է գնում, սպասեք, գործընթացն ավարտվի…
10 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն, նախագիծը կհրապարակվի, կսկսվեն աշխատանքները:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ հակամենաշնորհային քաղաքականությունը պետք է սկսել օրենսդրական վերանայումից:
Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր, ի վերջո, նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է
«Առաջինը, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, որին մենք միանշանակ կողմ ենք, իհարկե, չկա այլընտրանք, որ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը՝ այն, ինչի մասին ինքն ասում էր նաև Երևանում»:
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի 2016թ. մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
ՀՀ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ՀՀ Կառավարությունն այսօր իր նիստում ընդունեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրինագիծը ներկայացրել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը: Դատարանն այս փուլում հարցաքննում է քրեական գործով վկաներին, որոնցից այսօր դատարան էր ներկայացել միայն մեկը՝ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի նախկին կինը՝ Հայաստան Ենգոյանը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ընթացքում ի հայտ են եկել որոշակի հանգամանքներ, հարուցվել է քրեական գործ: Դատախազի որոշմամբ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:
Հակոբն ասում է՝ թող եղբայրը վիրավոր տուն գար, բայց գար. «Չէի ուզե, որ ըսպես բան էղներ: Իրա էդ սիրուն երեսը… Ինքն էլ չէր ուզե, ես էլ չէի ուզե»:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լիանա Արայի Դավթյանն անարդար է հեռացվել համալսարանից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Լիանա Դավթյանի մայրը՝ լրագրող Մարգարիտ Դավթյանը: Նրա խոսքով՝ այս պահին դուստրը գտնվում է Մարսել քաղաքում. կամավոր հիմունքներով գնացել է վերապատրաստման:
Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը Մարտունու ուղղությամբ մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանն Արարատի մարզի Այնթապ համայնքից էր: Ծնվել էր 1991թ.:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների գործով նախ՝ հարցաքննել վկաներին, տուժողների իրավահաջորդներին, հարցաքննել ամբաստանյալներին, հետազոտել գործում եղած ապացույցները:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով դատաքննությունը:
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ առաջարկը լավն է
Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի շրջանակներում Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջության համար «ոչ վտանգավոր բռնություն է գործադրել» իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
Ապրիլի 2-ին տիկին Թամարան խոսել էր Սարգիսի հետ. «Զանգեց, շատ հանգիստ էր: Խոսեցի, ոչինչ չզգացի: Հարցրեց` ինչպե՞ս ես, ասացի` լավ եմ: Հարցրեց, թե ինչ եմ անում, ասացի, որ ուզում եմ գնալ, պապիկին տեսնել, երկար ժամանակ չեմ տեսել: Նոր էի վիրահատվել, չէի կարողանում: Չասաց, որ նորից կզանգի»:
«Խոսվեց մենաշնորհների մասին: Մենք այդ մենաշնորհների մասին անընդհատ ասում ենք, որ պետք է պայքարել, այսպես անել, այնպես անել: Մեկ էլ չենք իմանում՝ այդ արդյունքը կա՞, թե՞ չկա: Ես երկու բան եմ ասելու. մենաշնորհի մասին պետք է ոչ թե խոսենք ու անցնենք առաջ: Մենաշնորհի հասցեն պետք է ցույց տալ՝ հասցե ունի՞, թե՞ չունի, թե՞ խոսում ենք, ասում ենք՝ մենաշնորհ կա»: Նա նշեց, որ 1-2 տարի առաջ ընդունվել է «Դրոշմապիտակների մասին օրենքը». «Հենց այդ դրոշմապիտակները կիրառվեցին (առաջինը՝ հյութերի, գարեջրի հետ կապված, հետո ավելի ամբողջական պատկեր ունեցավ), մի օր արթնացանք, և պարզվեց, որ ձեռնարկությունների շրջանառությունները 2.5-3 անգամ աճել են: Ոչ ոք չզարմացավ»:
168.am-ին Քննչական կոմիտեից տեցեկացրին, որ պահանջվել է կնոջ հիվանդության պատմագիրը, հանգամանքները պարզվում են:
«…Մեր ցավը խորն է: Ես 27 տարեկան տղա եմ կորցրել: Մեր թշնամին երբեք չի հասկանա: Մենք երբեք պատերազմ չենք ուզել, մենք խաղաղություն ենք սիրում: Մենք ուրիշի ընտանիք չենք քանդում»,- ասում է զոհված զինծառայող Վրեժ Սարգսյանի հայրը: